Իտալական ընկերությունը հերքել է Բաքվում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը մասնակցելու լուրը
Իտալիայի ճարտարապետական «120 grammi» ընկերությունը հերքել է իր մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը, որտեղ ներկայացված են հայ զինվորները՝ նվաստացուցիչ կերպարներով: Facebook-ի իր էջում այս մասին տեղեկացրել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունը։
«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը «120 grammi» ճարտարապետական ընկերության ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության կողմից: Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում «120 grammi» ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է Հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում նշել էր, որ իտալական ընկերություններին արդեն հրավիրվել են մասնակցելու թանգարանների և ռազմական հուշահամալիրների կառուցման նախագծին:
Sputnik Հայաստան
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 14:26
С 8 по 11 июня 2025 года на Армянской атомной электростанции (ААЭС) состоялся предварительный визит Корпоративной партнерской проверки с участием экспертов Всемирной ассоциации организаций, эксплуатирующих атомные электростанции (ВАО АЭС).
-
2025-06-12 14:24
Помимо участия в переговорах с Баку о делимитации и демаркации государственной границы, а также лоббирования интересов банковской системы в правительстве РА, вице-премьер Мгер Григорян выполняет и другие функции. В частности, накануне стало известно, что Григорян представит Армению на Петербургском международном экономическом форуме (ПМЭФ).
-
2025-06-12 14:06
Глава иранской Организации по атомной энергии (ОАЭИ) Мохаммад Эслами распорядился запустить новый центр по обогащению урана в безопасном месте и заменить центрифуги на более современные. Об этом, как передает РИА Новости, говорится в совместном заявлении МИД и ОАЭИ Ирана.
-
2025-06-12 14:03
Пассажирский самолет разбился недалеко от аэропорта города Ахмедабад (провинция Гуджарат) на западе Индии, сообщает телеканал NDTV. Отмечается, что на борту находились 130 пассажиров.