Բաքուն բացահայտ կոչ է անում փլուզել հայկական արժեքները օկուպացված տարածքներում
Բաքուն բացահայտ կոչ է անում փլուզել հայկական արժեքները օկուպացված տարածքներում: Այս մասին «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա պարզաբանեց, որ Բաքուն այդպիսով անտեսում է բարոյական և իրավական նորմերը, որոնք երկար տարիներ մշակել է քաղաքակիրթ աշխարհը: «Մեր արժեքների համար պայքարի պատմական փորձը մեծ է՝ քոչվոր ցեղերի արշավանքներից մինչև ՀԻն Ջուղայում և Ղարաբաղում եզակի խաչքարերի ոչնչացում: Այսօր մենք կրկին բախվում ենք նման բնույթի լուրջ սպառնալիքի»,-հավելեց Դումանյանը:
Նա նկատեց, որ դժվար է խոսել մշակույթի պահպանման մասին մի պետության հետ, որը բացահայտ կոչ է անում ոչնչացնել հայկական մշակույթը:
Դումանյանը հավելեց, որ կազմակերպված համաժողովն ուղղված է հասարակության իրազեկվածության բարձրացմանը, խնդիրների անալիզին, ինչպես նաև մշակութային ժառանգության ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգության ապահովման հարցով աշխատանքներին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-27 21:39
Архиепископ Микаэл Аджапаян находится в Следственном комитете уже около 4 часов.
-
2025-06-27 20:54
27 июня этого года останется в новейшей истории нашего народа как день национального позора из-за постыдных действий, предпринятых властями Армении против Армянской Церкви и Первопрестольного Святого Эчмиадзина. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-27 20:51
Москва внимательно следит за развитием событий в Армении, в том числе вокруг Армянской апостольской церкви и ее духовного центра в Эчмиадзине.
-
2025-06-27 20:47
Католикос всея армян Гарегин II и вся Армянская церковь, последний бастион нашей Веры, а также люди, осмелившиеся встать на её защиту, подвергаются беспрецедентным гонениям. Об этом в своем Instagram написала Сати Спивакова.