Թաթոյանը գերիների վերադարձի հրատապության հարցը ներկայացրել է Քերոլայն Քոքսին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ բրիտանական կառավարության ներկայացուցչի առջև հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային վերաբերմունքի և պատերազմի ընթացքում օգտագործված արգելված զինատեսակների հարցը բարձրացնելու համար:
Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից: Արման Թաթոյանը նշել է, որ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակը» պետական հովանավորչությամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է:
Պաշտպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:
Պաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:
Թաթոյանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:
Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:
Բարոնուհի Քերոլայն Քոքսը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:
Կողմերը համագործակցության ուղղություններն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 19:47
В соответствии с частью 1 статьи 166 Конституции Республики Армения правительство Республики Армения выдвинуло кандидатуру Артака Зейналяна на должность судьи Конституционного суда. Об этом говорится в заявлении Председателя Национального Собрания Республики Армения.
-
2025-05-30 19:46
Форум децентрализованного сотрудничества Армения-Франция пройдет в Государственном драматическом театре имени Вагаршяна в Горисе 2-3 июня. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе МИД Армении.
-
2025-05-30 19:43
В США арестовали 14 членов армянской мошеннической группировки, которая, по словам следователей, украла в общей сложности 47 миллионов долларов, предназначенных для помощи в рамках борьбы против COVID и представителям малого бизнеса.
-
2025-05-30 19:41
Китай и Армения на взаимной основе поддерживают и уважают суверенитет и территориальную целостность друг друга. Пекин высоко ценит поддержку Ереваном принципа "одного Китая". Об этом заявил новый посол Китая в Армении Ли Синьвей на приеме в Ереване, организованном по случаю старта его дипломатической миссии.