Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանական կողմը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը
Ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը խոչընդոտել է 25 հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորների կողմից նախատեսվում էր իրականացնել ձեռնադրման արարողություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Ապրիլի 25-ին ադրբեջանական կողմը խոչընդոտել է 25 հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, որտեղ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորների կողմից նախատեսվում էր իրականացնել ձեռնադրման արարողություն։
Հավատացյալների մուտքը Դադիվանք ակնհայտորեն կեղծ և անհիմն պատրվակներով խոչընդոտելով՝ ադրբեջանցի զինվորականները նպատակ են հետապնդել տապալելու հայ առաքելական եկեղեցու կարևոր հոգևոր արարողությունը։
Սրանով իսկ ադրբեջանական կողմը խախտել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի համաձայն՝ հայ հավատացյալները կարող են մուտք գործել և հոգևոր արարողություններ իրականացնել Դադիվանքի վանքում։
Հոգևոր-կրոնական իրավունքներն ու ազատություններն ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և միջազգային այլ հիմնարար փաստաթղթերով, որոնց խախտումը ոտնձգություն է մարդու արժանապատվության, նրա իրավունքների և ազատությունների դեմ։
Իրեն մշակութային և կրոնական բազմազանության երկիր հայտարարած Ադրբեջանը, անտեսելով միջազգային հանրաճանաչ նորմերը, անարգում, պղծում և ոչնչացնում է իր օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայ ժողովրդի մշակութային արժեքները, նպատակային կերպով մաքրում հայկական գրություններն ու հետքերը և արհեստականորեն խոչընդոտում հայ հավատացյալների մուտքը հոգևոր վայրեր։
Այս միջադեպի մասին ևս ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը կտեղեկացնի միջազգային համապատասխան կառույցներին՝ կոչ անելով հստակ մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.