Последние новости

Պեսկով. Ռուսաստանը Չեխիայի և Բուլղարիայի սադրիչ գործողություններն անպատասխան չի թողնի

Ռուսաստանն առանց պատասխանի չի թողնի Չեխիայի և Բուլղարիայի անհիմն և սադրիչ մեղադրանքները: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանն արձագանքում և արձագանքելու է: Նման բացարձակ անընդունելի սադրիչ և բացարձակապես անընդունելի քայլերը, անհիմն, չհիմնավորված մեղադրանքները Ռուսաստանի դեմ առանց արձագանքի չեն մնա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ընդ որում, նախագահի մամուլի քարտուղարը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ պատասխան միջոցներ է ձեռնարկելու Ռուսաստանը: «Ես չեմ ուզում կոնկրետ լինել, ես դրանում իմաստ չեմ տեսնում»,- ասաց նա:

«Ամեն դեպքում, Ռուսաստանի ցանկացած գործողություն կիրականացվի մեր սեփական շահերից ելնելով»,- հավելել է Պեսկովը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ