Հնդկաստանը հակառեկորդ է սահմանել մեկ օրում COVID-19-ով հիվանդացածների թվով
Հնդկաստանը հերթական հակառեկորդն Է սահմանել կորոնավիրուսով նոր հիվանդացածների թվով. անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել Է հիվանդության 414,1 հազար նոր դեպք: Այդ մասին հաղորդել Է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկիրն աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով, COVID-19-ով հիվանդացածների ընդհանուր թիվը երկրում գերազանցել Է 21,4 միլիոնը: Ապաքինվել Է ավելի քան 17,6 միլիոն մարդ, կորոնավիրուսից և ուղեկցող հիվանդություններից մահացել Է 234 հազար մարդ:
Հնդկաստանում հիվանդացածների թիվի աճը շարունակվում Է փետրվարի կեսերից, ինչի արդյունքում COVID-19-ից բուժվածների թիվն ավելացել Է՝ հասնելով ավելի քան 3,6 միլիոնի: Արդեն անընդմեջ երկու շաբաթից ավելի Է, որ նոր հիվանդացածների թիվը մեկ օրում գերազանցում Է 300 հազարը, ավելի շատ, քան աշխարհի ցանկացած այլ երկրում, և արդեն երեք անգամ կազմել Է 400 հազարից ավելի:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրի նահանգների թվում հիվանդացածների քանակով առաջատարը մնում Է Մահարաշտրան. անցած օրվա ընթացքում այնտեղ հայտնաբերվել Է 62,1 հազար վարակված, ընդամենը նահանգում բժշկական օգնություն Է ստանում ավելի քան 641 հազար մարդ:
Մահարաշտրայից հետո հիվանդության առավել մեծ թվով նոր դեպքեր հայտնաբերվել են Կառնատակայի (49 058), Քերալայի (42 464), Ութար-Փրադեշի (26 622) և Թամիլնադի (24 898) նահանգներում: Դրա հետ մեկտեղ առողջապահության նախարարությունը նշել Է, որ Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում Է ստացել ավելի քան 164 միլիոն մարդ, վերջին օրվա ընթացքում պատվաստում ստացածների թիվն ավելացել Է 2,3 միլիոնով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնովիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 08:43
Удары Израиля по Ирану являются нарушением устава ООН, Тегеран вправе ответить на них, заявил МИД исламской республики.
-
2025-06-13 07:58
В 3:00 мск ВВС Израиля нанесли «превентивный удар» по территории Ирана. В результате атаки погиб командующий КСИР Хоссейн Салами и ученые-ядерщики. Также сообщается о взрывах на ядерном объекте в Натанзе. Что известно об ударе и его последствиях – в подборке «Ъ».
-
2025-06-13 06:08
Решение о возможном нападении Израиля на Иран зависит конкретно от премьера еврейского государства Биньямина Нетаньяху. Об этом сказал Sputnik Армения научный сотрудник аналитического центра APRI, востоковед Сергей МЕЛКОНЯН на полях форума APRI-2025 в Ереване.
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.