Последние новости

ԱԱԾ նախկին տնօրեն․ Երեք տարում ԱԱԾ 5 տնօրեն փոխելու մեջ միտում կարող ենք տեսնել

Երեք տարում ԱԱԾ 5 տնօրենների փոփոխության մեջ մենք կարող ենք տեսնել միտում: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի ներկայացուցիչ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այսպիսի կառույցներում ղեկավարներին այդքան հաճախ չեն փոխում, և եթե փոխում են, պետք է լինի հստակ բացատրություն: Ես և պարոն Համբարձումյանը հստակ նշել ենք մեր հրաժարականների պատճառները: Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն, այս իշխանությունները փորձել են թուլացնել պետության հիմքերը»,-ասաց նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ