Վիտալի Բալասանյան․ Մարտունեցին կորոշի՝ տեղում թողնեն, թե թանգարան տեղափոխեն
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն իրականությունից հեռու է որակում այն լուրերը, թե իբր ինքն առաջարկել է ապամոնտաժել Նժդեհի արձանը: Բալասանյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նշենք, որ լուրեր էին շրջանառվում, թե Բալասանյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաք և առաջարկել ապամոնտաժել քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը:
«Տեսեք, թե սոցիալական ցանցերում ովքեր են նման տեղեկություններ տարածում, ինչպիսի անցյալ ունեն, ինչով են զբաղված եղել այս տարիներին: Նրանք, ովքեր բարձրաձայնում են արձանի մասին, թե պետք է այն պաշտպանել, ճիշտ կլիներ, որ Ղարաբաղի սահմանը պաշտպանեին, Մարտունու շրջանը պաշտպանեին»,-ասաց Բալասանյանը:
Նրա խոսքով՝ Նժդեհի արձանի մասին խոսակցություններ եղել են, սակայն ոչ թե դրա ապամոնտաժման, այլ տեղահանման, քանի որ այն դեռ լիովին ավարտին հասցված չէ:
Բալասանյանը վստահեցնում է՝ որևէ մեկը նման խնդիր չի դրել, որ այն ընդհանրապես հանվի:
Հարցին, թե տեղահանման դեպքում որտե՞ղ պետք է արձանը տեղադրվի՝ Բալասանյանը պատասխանեց, որ տեղը որոշողը մարտունեցիներն են:
«Մենք չենք որոշողը, թե որտեղ պետք է լինի Նժդեհի արձանը: Այսինքն՝ քանդակագործն իր աշխատանքը կկատարի, և մարտունեցիներն իրենք կորոշեն՝ տեղում թողնել, թե թանգարան տեղափոխել: Սա տեղի բնակչության խնդիրն է»,-ասաց Բալասանյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».