Դավիթ Բաբայան․ Ադրբեջանն այսօր կարող է սադրանքների դիմել
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսօր Ստեփանակերտում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ մայիսի 9-ի առիթով Ադրբեջանը կարող է դիմել սադրանքների։
«Պետք է պատրաստ լինենք յուրաքանչյուր քայլի, որովհետև չի բացառվւմ, որ Ադրբեջանը սադրանքների կդիմի։ Բայց ոչ թե շփման գծի երկայնքով, ինչը շատ ավելի վտանգավոր է, այլ տարբեր սադրիչ գործողությունների, որոնք իրենք տոնական օրերին միշտ էլ իրականացնում են»,– ասաց Բաբայանը։
ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ մայիսի 9-ը մեծ տոն է` անկախ ամեն ինչից։ Նրա դիտարկմամբ` հաղթանակները վաղեմության ժամկետ չունեն։ Սերունդները պարտավոր են հիշել ու հարգել այդ հաղթանակների համար իրենց կյանքը չխնայած բոլոր հերոսների հիշատակը։
«Եթե չհիշենք՝ չեն լինելու նոր հաղթանակներ։ Հիմա, այո՛, ծանր վիճակում ենք, բայց պետք է դասեր քաղենք ու հիշելով մեր հաղթանակները՝ արժևորենք դրանք։ Եթե մենք արժանի լինենք՝ Շուշին էլ է լինելու մերը, Մասիան էլ է վերդառնալու։ Ես չեմ ուզում դեմագոգիայով զբաղվել, բայց ամեն ինչ կախված է մեզանից։ Մենք պետք է արժանի լինենք, պետք է կարողանանք այնպիսի երկիր կառուցել, որը յուրաքանչյուր հայի համար կլինի օթևան։ Եթե արժանի չլինենք, չի լինելու ոչ մի բան»,– ասաց Բաբայանը։
Ազգային իղձերի իրագործման ճանապարհին Արցախի ԱԳ նախարարը հատկապես կարևորել է ազգային միասնությունն ու փոխադարձ հարգանքը։ Ինչ վերաբերում է Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքին՝ Դավիթ Բաբայանի գնահատմամբ, դա պարտություն էր ոչ թե թուրքին ու ադրբեջանցուն, այլ ինքներս մեզ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-18 18:20
Депутат фракции "Армения" НС Гарник Даниелян, находящийся в Киранце, написал:
-
2024-05-18 18:20
По требованию ректора ЕГУ работников вынуждают выйти из профсоюза. Об этом сообщается на странице профсоюза в Facebook.
-
2024-05-18 18:17
Скоро начнется встреча Баграта Србазана с офицерами запаса. Накануне встречи в беседе с журналистами бывший заместитель начальника Генштаба ВС Республики Армения, генерал-лейтенант Тиран Хачатрян, коснувшись продолжающегося в Тавуше процесса «демаркации», отметил, что диктат противника выполняется без какого-либо сопротивления.
-
2024-05-18 18:15
Заместитель председателя Республиканской партии Армении Армен Ашотян обратился к одному из ведущих Общественного телевидения Петросу Казаряну из УИУ "Нурабарашен".