Վանեցյան․ Բանակցությունների միջոցով Շուշին ու Հադրութը հնարավոր է վերադարձնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք մեզ չենք կարող խաբել ու նշել այս եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է, մեր ժողովուրդը շատ տխուր է, ունենք կորսված Արցախի մեծ հատված, ունենք հազարավոր զոհեր։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Ցավոք, այս իշխանությունների ապաշնորհ գործողությունների արդյունքում մեր երկիրն ու ժողովուրդը չեն կարողանում այսօր ուղիղ մեջքով քայլել, բայց ես համոզված եմ, որ մենք ունենալու ենք նոր հաղթանակներ, մեր ժողովուրդն ուղղելու է իր մեջքը և ես ուզում եմ բոլորիս, այնուամենայնիվ շնորհավորել մեր հաղթանակների առթիվվ, մեր ժողովուրդը աշխատանքով ու միասնությամբ կվերականգնի իր արժանապատվությունը»,-ասաց նա։
Արթուր Վանեցյանը համոզված է, որ «թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա։ Դրան հասնելու համար պետք են բանակցություններ, բայց ըստ նրա՝ այս իշխանություններն ի վիճակի չեն տանել այդ բանակցությունները»։
«Նրանք պետք է հեռանան, իշխանության գան ազգային, ունակ, արհեստավարժ ուժեր, որոնք կկարողանան առաջ մղել ՀՀ-ի ու Արցախի ազգային ու պետական շահերը»,- ասաց Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-17 19:33
Лидер движения движения «Тавуш во имя Родины» архиепископ Баграт Галстанян 17 мая в 12:00 провел открытый урок во дворе Ереванского госуниверситета (ЕГУ), затем 17:00 в отеле Ani Grand встретился с врачами.
-
2024-05-17 19:32
Стратегия правительства Армении относительно арцахцев заключается в поощрении эмиграции и полном закрытии страницы Арцаха, заявил экс-госминистр Арцаха Артак Бегларян.
-
2024-05-17 19:32
Старосты (административные руководители) двух сел в Араратской области, Гукасаван и Низами, сняты с должностей по ходатайству прокуратуры республики, сообщает пресс-служба ведомства.
-
2024-05-17 18:38
Институциональный порядок в нашей стране больше не действует. Об этом во время встречи с врачами 17 мая заявил предстоятель Тавушской епархии Армянской апостольской церкви, архиепископ, лидер движения «Во имя Родины» Баграт Галстанян.