Հայաստանում հնարավոր է` ընտրությունների երկրորդ փուլ անցկացվի
Հայաստանում նախանշված արտահերթ ընտրությունները կարող են մեկ փուլով չավարտվել։ ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամին «Իմ քայլը« խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը մեկնաբանեց, թե որ դեպքում դա կարող է տեղի ունենալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Եթե ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվի ստանալ խորհրդարանի մանդատների առնվազն 54 տոկոսը և 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի 3 ուժերի միջև կազմել կոալիցիա, որը կունենա խորհրդարանի տեղերի 54 տոկոսը, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրություննրի երկրորդ փուլ»,– ասաց Դանիելյանը։
Նա նաև շեշտեց, որ այս նորմը նախատեսված է ընտրական գործող օրենսգրքով, մինչդեռ «Իմ քայլն» անցյալ շաբաթ ընդունած Ընտրական օրենսգրքի փոփոխություններով փորձում էր փոփոխել նաև կոալիցիաների վրաբերյալ օրենսդրական պահանջը մինչև հունիսի 20-ի ընտրությունները։
Բայց, քանի որ ՀՀ նախագահը սահմանված ժամկետում չստորագրեց նոր օրենքը, այն հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ չի կիրառվի։
Նշենք, որ նոր ընդունված օրենքով փոխվում է քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը. առաջնահերթություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել:
Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.