Դավիթ Ափոյան․ Ձեր ղեկավարին փոխանցեք, որ ԵՊՀ-ն Փաշինյանի դուքյանը չի
ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հանդիպել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ՝ քննարկելու բուհերում ստեղծված իրավիճակը։
«Դուք այս հաստիքը զբաղեցնում եք շնորհիվ մի քաղաքական թիմի, որը եկավ իշխանության՝ խոստումներ տալով, որ բուհերում ռեկտորները պետք է ընտրվեն 100 տոկոս ուսանողների և դասախոսների համակազմի շնորհիվ։ Հիմա մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր», - դիմելով Վահրամ Դումանյանին՝ ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։
«Դուք այս ամեն ինչը քննարկե՞լ եք Ձեր ղեկավարի՝ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանի հետ, և ի՞նչ արձագանք է տվել նա այս ամենին։ Եթե հետագայում առիթ հանդիսանա, որ ներկա գտնվեք այդ որոշում կայացնողների հետ նույն ժողովի մեջ, փոխանցեք նրան, որ Երևանի պետական համալսարանը Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի։ Հենց էդպես փոխանցեք, նրանք կհասկանան, թե ինչ նկատի ունի ԵՊհ ուսանողական խորհրդի նախագահը», - ասաց Դավիթ Ափոյանը։
Հիշեցնենք՝ կառավարությունը որոշում է ընդունել, որով հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։ Ըստ այդմ՝ կառավարման խորհուրդների անդամների թիվը 32-ից հասցվել է 20-ի, որից 55%-ին կնշանակի կառավարությունը, 10 տոկոսը՝ ԿԳՄՍՆ-ն, 10 տոկոսը՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, 25 տոկոսն էլ՝ ուսանողական կազմը։
Նշենք նաև, որ կառավարության որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու է նաև մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 11:59
В правящей партии "Гражданский договор" назревает волна недовольства на фоне скандала с участием главы префектуры ереванского административного района Нор-Норк Тиграна Тер-Маркаряна. Об этом сообщает газета "Грапарак".
-
2025-05-03 11:55
Азербайджан разрушил памятник жертвам Великой Отечественной войны 1941-1945 гг. в селе Ванк Мартунинского района Арцаха, хачкар в память о героях Арцахской освободительной войны и стелу с барельефами, изображающими погибших героев.
-
2025-05-03 11:53
В Армении предлагают повысить предельный возраст для прохождения срочной военной службы с 27 до 37 лет. С соответствующей законодательной инициативой выступил депутат от правящей партии "Гражданский договор" Айк Саркисян, сообщает газета "Жоговурд".
-
2025-05-03 11:52
Констатируем, что все за день подозрения подтвердились фактами. Об этом на своей странице в соцсети Facebook написал депутат от оппозиционной парламентской фракции «Армения» Левон Кочарян.