Վրաստանի վարչապետը մայիսի 12-ին Հայաստան կայցելի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին Հայաստան կժամանի։ Վրաստանի վարչապետի այցի մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի «Որոշումներ» բաժնից։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի և Զինվորական նվագախմբի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում, իսկ ՀՀ ոստիկանապետին` ուղեկցության համար հատկացնել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։
ՀՀ պետական պահպանության ծառայության պետին հանձնարարված է ապահովել պատվիրակության ղեկավարի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում։
Որոշումից կարելի է ենթադրել, որ Վրաստանի վարչապետն այցելելու է Բյուրականի աստղադիտարան, քանի որ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հանձնարարված է ապահովել Բյուրականի աստղադիտարանի տարածքի մասնակի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքների իրականացումը:
Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, այնպես էլ 2020–ին` որպես պաշտպանության նախարար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-27 14:14
Полицейские на улице Абовяна для разгона участников акций протеста применили слезоточивый газ.
-
2024-05-27 14:11
В Армении дорога, ведущая к КПП Баграташен на границе с Грузией, залита водой из-за ливневых дождей. Водители с трудом, но передвигаются в сторону КПП. Дорожный патруль предупреждает водителей об опасности и призывает к бдительности. Со вчерашнего дня вода немного сошла, на некоторых участках дороги образовался ил.
-
2024-05-27 14:10
Сегодня утром полиция задержала Игоря Хачатурова.
-
2024-05-27 14:09
Посольство Ирана в Ереване выразило соболезнования правительству и народу дружественной Армении в связи с наводнениями на севере республики.