ԵՄ խորհուրդը հանձնարարել է Բորելին ներկայացնել ԵՄ առաջին ռազմական հայեցակարգի նախագիծը
ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին հանձնարարել են այս տարվա նոյեմբերին ներկայացնել «ԵՄ ռազմավարական կողմնացույց» կոչվող առաջին եվրոպական ռազմական հայեցակարգի նախագիծը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը կկայանա երկուշաբթի՝ Բրյուսելում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Համաձայն 2019-2024 թվականների ռազմավարական օրակարգի, Խորհուրդը ԵՄ-ին կոչ է անում հետևել գործողությունների առավել ռազմավարական ընթացքին և մեծացնել ինքնավար գործելու իր ներուժը: ԵՄ-ն պետք է խթանի իր շահերն ու արժեքները և կարողանա դիմակայել գլոբալ սպառնալիքներին ու անվտանգության մարտահրավերներին,- նշվում է դրանում,- Հետևաբար, Խորհուրդը արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին կոչ է անում ներկայացնել «Ռազմավարական կողմնացույց»-ի առաջին նախագիծը՝ 2021 թվականի նոյեմբերին կայանալիք խորհրդի նիստում քննարկման համար»:
Բացի այդ, «Խորհուրդը առաքելությունների և գործողությունների հարցում ԵՄ կարողությունների ամրապնդման», ինչպես նաև «ժամանակին և արդյունավետ որոշումներ կայացնելու համար հարցը դիտարկելու» կոչ է անում: «Պետք է լրացուցիչ աշխատանք կատարվի այն բանի համար, որ անդամ երկրներին խրախուսի բարելավել ուժերի ձևավորումը և առաքելությունների ու գործողությունների համար բավարար միջոցներ ու անձնակազմ տրամադրի»,- ասվում է փաստաթղթում:
Նախարարներն ընդգծում են, որ «անվտանգության և պաշտպանության առումով ուժեղ ԵՄ-ն շոշափելի օգուտ կբերի տրանսատլանտյան և գլոբալ համագործակցությանը»: «Խորհուրդը վերահաստատում է միջազգային գործընկերության առանցքային դերը բազմակողմ կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ՆԱՏՕ-ն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ներկայումս Եվրամիությունը սկսել է մշակել Եվրամիության առաջին ռազմական հայեցակարգը՝ «ԵՄ ռազմավարական կողմնացույցը»: Ներկայացնելով այս նախագծի հիմնական սկզբունքները՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ այս աշխատանքի նպատակներից մեկը պետք է լինի Եվրամիության համար որոշ ռազմավարական ինքնավարության ձեռքբերումը: Նա նաև հավաստիացրել է, որ ԵՄ-ն չի հավակնում առանց ԱՄՆ-ի վրա հույս դնելու ապահովել սեփական անվտանգությունը, այլ մտադիր է միայն պայմաններ ստեղծել՝ առանց ՆԱՏՕ-ի մասնակցության, անկախ օտարերկրյա ռազմական առաքելություններ իրականացնելու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 09:05
Ереванский Каскад — уникальное, не имеющее аналогов в архитектурном плане сооружение, созданное архитекторами Джимом Торосяном, Саркисом Гурзадяном и Асланом Мхитаряном.
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.