Սև լի՞ճ, թե՞ Սագի լիճ. որտեղ են լուսանկարվել պաշտոնյաները
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը իմքայլական պատգամավորների հետ լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել, որ գտնվում է Սև լճի տարածքում: Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր պնդում են, որ լուսանկարները Սև լճի տարածքից չեն:
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանից փորձեցինք պարզել, թե արդյոք լուսանկարները Սև լճի տարածքից են: Փոխքաղաքապետը, այնուամենայնիվ, հաստատեց, որ դա Սև լճի այն հատվածն է, որը հասանելի է հայկական կողմին, իսկ լուսանկարների տարածումը նա համարում է հերթական շոուն:
«Քանի օր է՝ չեմ ուզում անդրադառնալ իշխանության շոուներին, բայց իրականում սա շոուների ևս մի մասնիկ է: Նրանք իրականում գտնվում են Սև լճում, այն հատվածում, որտեղով ստացվում է մոտենալ լճին, քանի որ մեր զինվորները աջ և ձախ կողմից կանգնած են այդ հատվածում: Բայց ես սա էժանագին շոու եմ որակում, որովհետև ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ են ուզում դրանով ասել: Այդտեղ գտնվողներին մի հարց եմ ուզում տալ. Սև լիճը մեր տիրապետության տա՞կ է, թե՞ ոչ: Փաստն այն է, որ բանակցություններն այսօր ոչ մի արդյունք չեն տվել, մենք սպասում ենք վաղվան: Փիառ էր ուզում անել: Մեր վարչական շրջանների ղեկավարները ամեն օր են այնտեղ այցելում, եթե փիառվելու խնդիր ունենային, նրանք էլ կարող էին նկարվել: Նման բան չկա: Եթե հետ գնացած լիներ, բանակցությունները ավարտված կլինեին»,-ասաց նա:
Մենուա Հովսեփյանը կարծում է, որ վաղվա բանակցոությունները նույնպես վարելու է խաղաղապահ զորքերի հրամանատար Մուրադովը. «Մեր հույաը հենց նա է, ուրիշ ով էլ պետք է գնա բանակցի: Մուրադովը բանակցում էր, նույն ժամանակահատվածում մեր փոխվարչապետը գտնվում էր Սև լճում: Երևի ավելի ապահով ժամ էր, դրա համար են այդպես ընտրել»:
Թուրքագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանն էլ պնդում է, որ լուսանկարները Սև լճում չեն արվել, այլ արվել են Սև լճին մերձակա Սագի լճի մոտ:
«ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հպարտ կեցվածքով լուսանկար է հրապարակում՝ գրելով, թե գնացել է Սյունիքի Սև լիճ։ Այդ տարածքին ծանոթ յուրաքանչյուր մարդ, լուսանկարին նայելով, հասկանում է, որ ՀՀ խոշոր բնական լճերից մեկը չէր կարող այդքան փոքր տարածք ունենալ, բացի այդ, եթե թշնամին չի նահանջել և չի ազատել Սև լճի տարածքը, ինչպե՞ս է կարողացել փոխվարչապետը մարզպետի հետ հասնել լճի ափ։
Իրականում հնարավոր է, որ պաշտոնյաները եղել են Սև լճին մերձակա մեկ այլ՝ Սագի լճի կամ որ ավելի հավանական է՝ դրանից քիչ ներքևում գտնվող լճակի ափին՝ նկարվելու։
Կից քարտեզում ցույց եմ տվել, թե որտեղ կարող էին լինել պաշտոնյաները։
Հիմա որ ադրբեջանցիները իրենց հերթին նկարվեն ու իսկական Սև լճի մոտից նկարներ հրապարակեն, ի՞նչ եք ասելու»,- գրել է Հոխիկյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.