Արա Սաղաթելյան․ Նիկուլիզմ»ը դա, ըստ իս, մուտացված պոպուլիզմի օրինակ է
Տեղեկատվության ոլորտում, ինչպես սննդակարգում, դու այն ես՝ ինչ ուտում ես: Փաստացի մեր ժողովրդի, պետության թուլությունը նրանից է, որ վերջին երեք տարիներին մեզ կերակրում են անորակ սուտ տեղեկատվական սնունդով: Այս մասին «Նիկովիդ 18. Ախտորոշում և բուժում» խորագրով քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, տեղեկացնում է Tert.am-ը:
Մենք ունենք իշխանությունը զավթած մի անձնավորություն, որը մեր երկրում ստեղծել է մանիպուլյացիաների և ստի կայսրություն և տարածում է այն, ինչ մենք հիմա կոչում ենք «նիկոլավիրուս»: Դա անպատախանատվությամբ, ստի, կեղծիքի, մանիպուլյացիների վրա հիմնված, չարություն սերմանող կառավարման համակարգ է, որը թունավորում է մարդկանց ուղեղները, հոգիները, խեղում է մտածելակերպը և շեղում արժեքները, որի ականատեսն ենք մենք լինում: Այն ինչ մենք կոչում ենք «նիկոլիզմ» և դրա հարուցիչը՝ «նիկոլավիրուս»-ը, «նիկուլիզմ»ը դա, ըստ իս, մուտացված պոպուլիզմի օրինակ է»:
Սաղաթելյանը նշեց, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ պոպուլիստներն եկել են իշխանության: Սակայն պոպուլիզմը կարող է մեծ վտանգներ ներկայացնել մեր նման անցումային փուլում գտնվող երկրների համար:
Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանը ստով փորձել է ամրապնդել իր իշխանությունը, անցկացնել բաժանարար գծեր և աղճատել պետության գաղափարը.
«Պետության փիլիսոփայության մեջ քաղաքական որոշումներ ընդունողները մի կողմից և իրավական համակարգերը պետք է ապահովվեն պետության բնականոն գործունեությունը մեր պարագայում դառել են երկու կողմեր, ոորնք իրար «պասեր»-ով արտադրում են սուտ և կեղծիքներ և ուղղված են քաղաքական ընդդիմադիրներին ճնշելու, ժողովրդին մանիպուլյացնելու և ազատ խոսքը խեղդելու»:
Նա, անդրադառնալով պատերազմից հետո իր կալանավորման հանագամանքին, նշեց, որ այդ գործը քաղաքական էր, որովհետև զրկված էր իրավական հիմքից և հիմքում դրված էր քաղաքական որոշում՝ մեկուսացնել տվյալ անձին, վարկաբեկելու ոչնչացնելու նպատակով:
«Դա իրականացվեց քաղաքական ապարատում՝ կեղծիքը ստեղծվեց մի անձնավորության կողմից, որն այժմ ստացել է պետական բարձրաստիճան պաշտոն Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում և այդ անձնավորությունը պատերազմի վերջին օրերին: Նոյեմբերի 8-ին տարածվեց մի հրապարակում, իբր Սաղաթելյանը կառավարում է ինչ-որ ֆեյքեր, որոնք պատերազմական իրավիճակում անում են օրենքը խախտող ինչ-որ բաներ և իրավական համակարգը վերցրեց և այդ հիմքով սարքվեց քրեական գործ, որի սարքելու ընթացքում տարածեցին, վարկաբեկող ռելիզներ, որոնք սկսեցին տիրաժավորվել սոցիալական ցանցերի, յութուբյան ալիքների և լրատվամիջոցների միջոցով: Այս պարագայում մենք տեսանք, որ քաղաքական որոշումը դառնում է իրավական համակարգից նոր մանիպուլյացիա ծնելու գործիք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.