Последние новости

Ադրբեջանը որոշ նախապայմաններ է առաջ քաշել

Սյունիքում գեներալ Մուրադովի մասնակցությամբ ընթացած բանակցություններով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդհանուր լարվածությունը թուլացնելու համար ադրբեջանցի զինվորականները Սյունիքի սահմանում հետ են գնալու, բայց հայկական դիրքերի մոտ դեռ 2 սահմանային կետ թողնելու են։

Այս մասին «Ռադիոլուրին» ասել է Սյունիքի Ակներ վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանը։

Մինասյանին այլ մանրամասներ հայտնի չեն, թե որ տարածքներում է լինելու դիրքերի տեղաշարժը։

«Պետք է որոշ հատվածներում հետ գնան։ Մեր դիրքերում պետք է վրաններ տեղակայվեն։ Ադրբեջանական կողմը վրաններ չի տեղակայել», – ասել է նա։

Բանակցությունները կշարունակվեն 2 օրից։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանական կողմը հետ է գնալու Սև լճի տարածքում։ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը «Ռադիոլուրին» ասել է, որ ադրբեջանական կողմը որոշ նախապայմաններ է առաջ քաշել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ