Հայաստանն ընդդեմ Թուրքիայի ՄԻԵԴ է դիմել
Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Թուրքիայի Հանրապետության։ Տեղեկությունը հայտնում են ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Նշվում է, որ գանգատը վերաբերում է արցախյան 44 օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու փաստերին, ինչը հանդիսանում է միջազգային կոնվենցիաների խախտում։
Մասնավորապես, Թուքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ:
Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են Թուրքիայի այս գործողությունների մասին վկայող բազմաթիվ ծավալուն ապացույցներ։
ՄԻԵԴ–ի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն` «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» միջպետական գանգատն ընդունվել է վարույթ:
Թուրքիան տեղեկացվել է ՀՀ–ից իր դեմ ներկայացված գանգատի մասին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 17:41
Из офиса компании "Ташир Групп" правоохранители изъяли компьютеры и документы. Об этом сообщил журналистам адвокат компании Армен Фероян.
-
2025-07-02 17:37
2 июля Католикос всех армян Гарегин II принял Чрезвычайного и полномочного посла Суверенного Военного Мальтийского Ордена в Республике Армения Доменико Ардуини.
-
2025-07-02 17:36
Это очевидно страшная для Армении и армянского народа информационная кампания. Об этом на брифинге заявила официальный представитель Министерства иностранных дел России Мария Захарова, комментируя процессы вокруг Армянской церкви.
-
2025-07-02 17:35
Бизнесмены с мировым именем обратились к премьер-министру Армении Николу Пашиняну в защиту известного российского предпринимателя и мецената Самвела Карапетяна.