Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ Է ԻՐ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՈՒ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Բարգավաճ Հայաստանն ու Լուսավոր Հայաստանը Նիկոլի գործիքներն են, որոնց օգնությամբ նա պլանավորում է իր գերազանցությունը: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Արդեն 6 օր է ՀՀ տարածքն օկուպացված է թշնամու զորքերով: Այդ ընթացքում մենք լսել ենք ամեն ինչ. Նիկոլի վախկոտ լռությունից մինչև Սյունիքի մարզպետի սուտը, ՊՆ նախարարի անկարողության ճանաչումից մինչև ԱԽ քարտուղարի զառանցանքը: Սակայն կա ևս մեկը՝ խորհրդարանական պետության բարձրագույն ամբիոնը՝ խորհրդարանը: Իսկ խորհրդարանական ուժերը լռում են: և եթե իշխանական ուսապարկերի կուսակցության հետ ամեն ինչ պարզ է, ապա իրենց խորհրդարանական ընդդիմություն համարողների լռությունը պատժելի է: Բանն այն է, որ Բարգավաճ Հայաստանը (առաջնորդն է Գագիկ Ծառուկյանը) և Լուսավոր Հայաստանը (առաջնորդն է Էդմոն Մարուքյանը) երբեք ընդդիմություն չեն եղել: Նախ թվենք փաստերը.
Եվ այսպես.
- այդ երկու կուսակցությունները սատարել են նիկոլյան հեղափոխությունը;
-այդ երկու կուսակցությունները մասնակցել են իշխանությունն ուզուրպացնելու գործում;
- այդ երկու կուսակցությունները ստացել են նախարարական պաշտոններ նիկոլյան խորհրդարանում, մի քանի նշանակվածներ դեռևս պաշտոնավարում են;
- այդ երկու կուսակցությունները ողջունել են 2018 թվականի ընտրությունների անցկացնումը նիկոլյան սցենարով;
- այդ երկու կուսակցությունները չեն դիմադրել 2019 թվականի մայիսի դատարանների վրա աննախադեպ ճնշմանը;
- այդ երկու կուսակցությունները ձևացրել են, որ չեն նկատել դատավորների նկատմամբ ֆիզիկական բռնությունը դատարաններն արգելափակելու ընթացքում;
- այդ երկու կուսակցությունները չեն արձագանքել Հրայր Թովմասյանի նկատմամբ ծաղրանքին և անթաքույց ճնշմանը;
- այդ երկու կուսակցությունները չեն արձագանքել դատական իշխանության զավթմանը արդեն Գագիկ Ջհանգիրային նշանակելու և Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ճնշման միջոցով;
- այդ երկու կուսակցությունները չեն արձագանքել Նիկոլի օգնական Աննա Վարդապետյանի միջամտությանը իշխանության ընդդիմադիրների դեմ քրեական գործերի հետաքննության ժամանակ;
- այդ երկու կուսակցությունները չեն բարձրացրել հարցեր զոհվածների, վիրավորների, անհետ կորածների և ռազմագերիների մասին ստի վերաբերյալ;
- այդ երկու կուսակցությունները չեն բարձրաձայնել հարցեր Հայաստան հիմնադրամից միջոցների հափշտակության մասին;
- այդ երկու կուսակցությունները չեն փորձել ստեղծել Արցախյան երրորդ պատերազմի հանգամանքները քննելու հանձնաժողով;
- այդ երկու կուսակցությունները չեն փորձել հասկանալ, թե ինչպես են ձախողվել զինամթերքի գնումը (ՕՍԱ-ԱԿ, Սու30), ինչպիսի խախտումներ են տեղի ունեցել;
- այդ երկու կուսակցությունները ձևացրել են, որ չեն նկատել, որ Արարատ Միրզոյանը թուրքական և հայկական հատուկ ծառայությունների գործակալ է;
- այդ երկու կուսակցությունները լռում են աննախադեմ աճած պետական պարտքի մասին;
- այդ երկու կուսակցությունները չեն առաջադրել լուրջ օրինագծեր, որոնք կարող էին թուլացնել նիկոլյան իշխանությունը;
- այդ երկու կուսակցությունները համաձայնություն են ձեռք բերել Նիկոլի հետ 2021 թվականի ընտրությունները Նիկոլի համար հարմարավետ անցկացնելու համար;
- այդ երկու կուսակցությունները կարող էին բողոքարկել ՍԴ-ում հրաժարականից հետո Նիկոլի կողմից վարչապետի գործառույթների կատարումը, սակայն չեն արել դա;
- այդ երկու կուսակցությունները ոչ մի անգամ չեն օգտագործել ՍԴ դիմելու հնարավորությունը քաղաքացիական ազատություններն ակնհայտորեն խախտելու հարցերով՝ համավարակի ընթացքում խոսքի ազատության սահմանափակում և ռազմական դրություն, համավարակի ընթացքում զանգվածային հետապնդումներ, ԲՈՒՀ-երի անկախության խախտում և այլն:
Ես մի քանի անգամ ասել եմ, որ 2018 թվականին ընտրողները ցանկացել են տեսնել խորհրդարանն առանց ընդդիմության: Ընդդիմությունը պետք է հենց այսպիսի դեպքերի համար, երբ անհրաժեշտ է սանձել իշխությունը զավթածներին, երբ անհրաժեշտ է իշխանության պատասխանատվության ենթարկել ստի և հափշտակության համար, երբ պետք է պայքարել Հայրենիքի համար:
Խոսելով վերջին 3 տարիների խորհրդարանական ընդդիմության մասին՝ մենք, անգամ դա չցանկանալով, հաստատում ենք հետևյալը. Բարգավաճ Հայաստանն ու Լուսավոր Հայաստանը Նիկոլի գործիքներն են, որոնց օգնությամբ նա պլանավորում է իր գերազանցությունը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 15:44
В беседе с журналистами в Национальном собрании министр юстиции Армении Србуи Галян сообщила, что проект новой Конституции всё ещё находится на стадии разработки. По её словам, окончательный текст пока не готов, однако работа над ним активно продолжается.
-
2025-05-07 15:43
В рамках рабочего визита в Грецию министр обороны РА Сурен Папикян 7 мая встретился с министром обороны Республики Кипр Василисом Пальмасом. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства Армении.
-
2025-05-07 15:42
В СМИ была публикация о встрече второго президента Армении Роберта Кочаряна с президентом России Владимиром Путиным.
-
2025-05-07 14:24
В сегодняшней Армении процедуру выражения вотума недоверия премьер-министру необходимо начинать только тогда, когда в стране будет реальное двоевластие, когда власть не будет владеть ситуацией, а диктовать условия будут улица и оппозиция, когда силовики не осмелятся выполнять приказ о кровопролитии.