Հայաստանյան հեռուստածրագրերը կդիտեն ՌԴ–ում, Իրանում, Ուկրաինայում ու Բելառուսում
Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ծրագրերն առաջիկայում կհեռարձակվեն Իրանում, ՌԴ–ում, Ուկրաինայում ու Բելառուսում։
ՌԴ Դաշնային վերահսկողության ծառայության (Роскомнадзор) հետ համապատասխան պայմանագիրը կնքվել է 10 օր առաջ` Տիգրան Հակոբյանի մոսկովյան այցի ընթացքում։
«Այդպիսի համաձայնագրեր են պատրաստ նաև Իրանի, Բելառուսի, Ուկրաինայի հետ, և մենք համոզված ենք` այս տարի կկնքենք, որոնք բացի ամեն ինչից ապահովում են մեր ներկայությունը այդ երկրների գոնե մալուխային` կաբելային ցանցերում»,– հայտնեց Հակոբյանը։
Պայմանավորվածությունը կառուցված է փոխադարձության հիման վրա. Հայաստանի մալուխային ցանցերում էլ կներառվեն այդ երկրների առնվազն մեկական հեռուստածրագրեր։
Հաշվի առնելով հիշյալ երկրներում հայկական մեծաթիվ համայնքի առկայությունը` ՀՌՀ նախագահը կարևորեց հայաստանյան հեռուստածրագրերի հեռարձակումը հատկապես հայրենիքի հետ տեղեկատվական ու լեզվական կապի ապահովման տեսանկյունից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 09:26
Двое армянских борцов-вольников завоевали медали на чемпионате Европы U-20 в Италии, сообщает Федерация борьбы Армении.
-
2025-07-07 09:25
Лидер движения «Священная борьба», политзаключенный, архиепископ Баграт Галстанян написал письмо из УИУ «Ереван-Кентрон».
-
2025-07-07 09:22
Минэкономики Армении заплатило авиакомпании Wizz Air 50 тыс. евро за маркетинговые и рекламные материалы о туристической привлекательности страны.
-
2025-07-07 09:21
Источник рассказал, что сейчас в Москве готовится делегация, которая на наступающей неделе неофициально отправится в Баку с целью попытаться неформально урегулировать конфликт между двумя странами. Об этом пишет Telegram-канал ВЧК-ОГПУ.