Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ԷՍՔԱՆ ANTI-ՀԱ՞Յ
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ալիևը այսօր կրկին սպառնաց ոչնչացնել մեզ ու «նավսյակի» եզրակացրեց, որ մենք սուվերեն պետություն ունենալու արժանի չենք։
Նույն այդ ժամանակ Արաբկիր և Դավիթաշեն համայնքների հպարտ սելեկցիաների ներկայությամբ Նիկոլը պաշտպանեց Ադրբեջանի տարածքային նկրտումներն ու արեց մի քանի զարհուրելի հայտարարություն։
Եվ այսպես՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը գրկածը վստահ է, որ կապ չունի, թե որտեղով է անցնում Արարատի և Նախիջևանի, Մեղրիի և Նախիջևանի, կամ՝ Ջերմուկի և Ադրբեջանի սահմանը։
Դիմելով Շուռնուխի համար լացողներին, նա հասկանում է, որ՝ «Սյունիքում սերունդա մեծացել, որը չի տեսել, որ էդտեղ Ադրբեջանա եղել»։
30 տոկոս լճի համար նա չի պատրաստվում թուրքի հետ սկսել պատերազմ։
Ավելին, հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների հետ քաշել հայկական զորքերը:
Ու ամենասարսափելին՝
նախկինների հանդեպ ֆոբիալ վախեր ունեցողը անարգում է հայոց բանակը՝ «նախկինները զինվորներին անասնակերով էին կերակրում»։
Սուրեն Պապիկյանը, ով նստած էր կողքը և ով ծառայել էր նախկինների ժամանակ, երևի էդ անասնակերի մենյուն լավ գիտի։
Հա, ասեց նաև՝ «էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյունա, ինչներիս է պետք զինվորը»։
Ի դեպ, Հիմալայներում, որտեղ ողջ տարին մշտնջենական ձյուն է, հնդիկ և չինացի սահմանապահները բահերով են կռվում, կրակել չեն կարող, որ հանկարծ ձյունաթափ չլինի։
Ընդամենը մի ռեմարկ. եթե մեզանից մեկը նման հակահայ ու պետության ողնաշարը ջարդող հայտարարություններ աներ, կհռչակվեր ադրբեջանական ազդեցության գործակալ ու տեղում կկալանավորվեր»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».