Զոհված զինծառայողների հարազատները փակել են Հերացի փողոցը
Անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողները փակել են Հերացի փողոցը։ Զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերում հայտնեց, որ Հերացի փողոցի դիահերձարանի մոտ են։ Զոհված զինծառայողների աճյունների թվերում անճշտություններ կան։ Ինչպես Ղուկասյանը տեղեկացրեց՝ 200 մարմին անհայտ տեղում է եղել ու հիմա մարմիններ են ի հայտ գալիս ՝ «տարբեր պահած տեղերից»։
«Մենք հիմա ծնողներով Հերացիի մորգի դեմն ենք։ 2 օր առաջ բացահայտվել է մի բան, որն այսօր պարզվում է․ մարմիններ է եղել թվերի մեջ, անճշտություն են գտել, որ նույն ամսաթվով մարմինները, որ բերվել է, ուրեմն այս մարմինների մեջ թվային անճշտություններ կան։ Այսինքն՝ նոյեմբերի 23-ին ընդամենը 21 մարմին է եկել Արցախի մորգ, բայց թվերի մեջ կա այնպիսի մի խայտառակ վիճակ, որ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը որ հիմա հայտնվել է։ Տարբեր պահած տեղերից մարմիններ են ի հայտ գալիս, դա այն է, ինչ ասում էի։ Մարմինները տարբեր տեղեր պահել են՝ սառնարաններում և այլն։ Մենք հենց հիմա Հերացին փակել ենք»։
Ղուկասյանը տեղեկացրեց, որ պաշտոնական տվյալով 427 մասունք կա, 200 դի։ Նրանք իրենց տրամադրված պաշտոնական տվյալների ուսումնասիրությունից պարզել են, որ Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է քիչ մարմին, բայց դիահերձարան է մուտք արվել մեծ թվով զոհերի մարմին:
Ղուկասյանը և հարազատները պարտադրում են շտապ պատասխաններ տալ, զավակներիրն են պահանջում, պատրաստ են նաև փակել Աբովյան փողոցը, իսկ մարզերում բնակվող հարազատներին կոչ են անում դիահերձարաններից պահանջել կոնկրետ տվյալներ, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 14:19
Бывшему мэру Эчмиадзина Диане Гаспарян предъявил обвинение Антикоррупционный комитет, сообщает ArmLur.am. Согласно изданию, бывшего мэра Эчмиадзина вызвали в Антикоррупционный комитет и допросили.
-
2025-07-15 14:18
Адвокат Арам Вардаванян направил генпрокурору обращение с требованием отменить незаконный арест главы ГК «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-07-15 14:16
Азербайджанские военные возвели большую башню рядом с армянскими территориями, перешедшими под их контроль в ходе делимитации и демаркации госграницы в 2024 году, сообщает журналист Воскан Саргсян.
-
2025-07-15 10:55
Мы постоянно обсуждаем, какие силы и лидеры пойдут на выборы. Но почти никогда не говорим о том, какой народ пойдет на выборы. А ведь именно ответ на этот, пугающе туманный, вопрос определит не только исход, но и сам ход выборов.