Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ-ում չեն կարող ադրբեջանցիների դիեր լինել, ՀՀ-ում հերքում են
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և պետական անվտանգության ծառայությունը հայտարարել են, որ Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինվորականների դիակներ չեն կարող լինել, հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարության դիահերձարաններում գտնվող անհայտ դիակների թվում չկան Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ: Հայաստանի իրավապահ մարմինների կողմից նշանակված դատագենետիկական փորձաքննության (ԴՆԹ-թեստ) արդյունքների համաձայն, պարզվել է, որ դիակները պատկանել են հայ զինվորականների», - ասվում է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ:
Sputnik Արմենիան փորձեց ճշտել տեղեկությունը Քննչական կոմիտեից։ ՔԿ լրատվության ծառայության պետ Վարդան Թադևոսյանը, ասաց, որ նման տեղեկություն հայկական կողմը չէր կարող ո՛չ հրապարակել, ո՛չ էլ, առավել ևս, փոխանցել ադրբեջանական կողմին։
«Մեր դիահերձարաններում կա մոտ 80 դիակ, որոնք չեն իդենտիֆիկացվել, քանի որ ծնողներ կան, որ հրաժարվում են ԴՆԹ թեստ հանձնել։ Մինչև մենք բոլոր թեստերի պատասխանները չունենանք, չենք կարող դիերի մասին վերջնական ինֆորմացիա ասել», – ասաց Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.