Ադրբեջանցիները Գեղարքունիքում մեքենաները կանգնեցնում են, անգամ փորձում խուզարկել. Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է, որ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին և բացատրություններ պահանջում` ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են: Արման Թաթոյանն այս մասին ահազանգում է Facebook–ի իր էջում կատարած գրառմամբ։
Ըստ Թաթոյանի` իր հայտարարությունը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին։
«Մասնավորապես, հունիսի 3-ին ահազանգեր են ստացվել, որ ադրբեջանական մի քանի տասնյակի հասնող զինվորականները պարբերաբար, այդ թվում՝ մեքենաներով, իջնում են դեպի Վերին Շորժա գյուղի արոտավայրերը: Նրանք դրսևորում են ցինիկ պահվածք, զենքի ցուցադրումով սպառնալիքներ հնչեցնում գյուղացիների հանդեպ։ Նրանք վերջին շաբաթվա ընթացքում դիրքեր են տեղակայել Վերին Շորժայի սարատեղիին առավել մոտ վայրերում և գրեթե անհնարին դարձրել արոտավայրերն օգտագործելը»,–ասում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Նրա խոսքով` հունիսի 3-ին Գեղամասար համայնքի Կութ գյուղի հետ կապված՝ ստացվել են ահազանգեր, որ ադրբեջանական զինվորականները շարունակում են գտնվել գյուղի անմիջական հարևանությամբ, ինչի պատճառով արոտավայրերի ընդամենը փոքր հատվածն են կարողանում օգտագործել։ Ավելին, ադրբեջանական զինվորականները հովիվներին հայհոյում են և բարձր գոռգոռալով, զենքի ցուցադրումով սպառնում։
Ադրբեջանական զինվորականների ակնհայտ ապօրինի տիրապետության տակ է հայտնվել Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի անասնագոմը, և բնակիչները զրկվել են այն օգտագործելու հնարավորությունից։ Անասնագոմի մոտ առկա են վտակներ, որոնք օգտագործվել են նաև գյուղատնտեսական նպատակներով, իսկ հիմա գյուղացիներն այլևս չեն կարողանում օգտագործել դրանք:
Թաթոյանը փաստում է, որ արդեն պետք է սկսվի խոտհնձի ժամանակաշրջանը, և գյուղացիները հայտնվել են սուր խնդիրների առաջ. սա կարող է հանգեցնել անասնագլխաքանակի կտրուկ նվազման, քանի որ առկա չեն բավարար պայմաններ անասնապահությամբ զբաղվելու համար։ Այս ամենն էլ ավելի է խորացնելու սոցիալական խնդիրները: Ադրբեջանական զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարներ, որոնցից ձևավորվում են ոռոգման և խմելու ջրերը:
«Չի կարող պետության սահմաններին վերաբերող որևէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները: Այսպիսով, անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է»,-գրում է Թաթոյանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.