Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՇՏՈՆՅԱ ԻՐԱՎԱՍՈՒ ՉԷ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՈՐԵՎԷ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Ինչպես միշտ՝ արտաքին հարաբարերությունների լրջագույն համակարգ ներկայացնող պաշտոնյայի (իսկ տվյալ դեպքում նաև բոլոր տեղակալների, ինչն արդեն արտառոց ահազանգ է) հրաժարականի հանրային քննարկումը մեզանում սահմանափակվեց զուտ էթիկայի տեսանկյունից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինքս էլ եմ համամիտ՝ խնդիրը նաև այդ ասպեկտով դիտարկելու անհրաժեշտության հետ, քանզի բավարար կենսափորձ ունենալով ու արհեստավարժ լինելուվ, հարկ էր նախապես շրջահայաց գտնվել և հերթական կործանարար էքսպերիմենտների չգնալ, վերջապես՝ շատերիս են գրավիչ «առաջարկություններ» արել։
Սակայն բացառիկ կարևորություն ունի այս հրաժարականների իրավական կողմը։ Մեր ազգային օրենսդրությամբ, մասնավորապես «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, միջազգային պայմանագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է ՆԱԽԱՊԵՍ ստանալ երկու նախարարությունների եզրակացությունները։ Ընդ որում, Արտաքին գործերի նախարարությունը պետք է եզրակացություն ներկայացնի՝ տվյալ պայմանագրի նպատակահարմարության, ինչպես նաև Երկրի վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին, իսկ Արդարադատության նախարարությունը՝ միջազգային պայմանագրի ազգային օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմերի, ինչպես նաև միջազգային պայմանագիրը ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ դարձնող հիմքերի առկայության մասին։
Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի և իր բոլոր տեղակալների բացակայությունը պարզապես բացառում է վերը նշված եզրակացության ի հայտ գալը, ընդ որում, հատկապես՝ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը իմպերատիվ հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում դրական եզրակացություն տալ պետության շահերին հակասող որևէ նախաձեռնությանը։ Հետևությունը մեկն է՝ այս իրավիճակում ցանկացած պաշտոնյա իրավասու չէ ստորագրելու որևէ միջազգային իրավական փաստաթուղթ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.