«Ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել». ՊՆ-ն` Կութում տեղի ունեցած միջադեպի մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է այսօր Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները։
«Կութ գյուղի հովվի անասունների մի մասը գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը անասուններին հետ բերելու նպատակով փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՊՆ-ի` հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հովիվը` ձիուն նստած, անասունի հոտը փորձել է արոտավայրից գյուղ քշել, երբ թշնամին կրակել է նրա ուղղությամբ։ Հովիվը չի տուժել, բայց նրա ձին սատկել է, իսկ թշնամին մոտ 100 գլուխ անասուն է տարել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.
-
2025-06-03 06:05
Российский меморандум по украинскому урегулированию содержит два варианта прекращения огня, сообщают РИА Новости и RT, в распоряжении которых оказался документ.
-
2025-06-03 05:59
В Баку состоялся очередной "суд" над пленными лидерами Нагорного Карабаха и другими армянами.
-
2025-06-03 05:56
Азербайджан значительно увеличил заказ на легкие многоцелевые истребители JF-17 Thunder – с первоначальных 16 до 40 машин. Стоимость сделки оценивается примерно в 4,2 миллиарда долларов.