Ռոբերտ Քոչարյան․ 4 ամսում ՀՀ-ից մեկնողների թիվը կազմել է 80 000, սա արդեն փախուստ է
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հունիսի 4-ին հանդիպել են Գեղարքունիքի մարզի քաղաքացիների հետ։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով, վերջին մի քանի ամսվա ընթացքում կտրուկ ավելացել է երկրից մեկնող և չվերադարձողների թիվը․ 4 ամսվա ընթացքում բացասական սալդոն կազմել է 80 հազար մարդ։
Նման ցուցանիշներ Հայաստանում եղել են 90-ականների սկզբին։
«Սա արդեն կոչվում է դեպոպուլյացիա՝ փախուստ: Եթե երկրում ամեն ինչ լավ է, ինչու՞ են փախչում։ Ուրեմն չեն վստահում այս իշխանությանը։ Այս վիճակը փոխելու միակ հնարավորությունը իշխանափոխությունն է»,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Գեղարքունիքը Հայաստանի այն մարզերից է, որ պատերազմից հետո դարձել է սահմանամերձ և իր վրա զգում է վտանգը, որովհետև թշնամին հասել է Վարդենիսի մատույցներին։ Ինչ վերաբերում է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ բանավեճի հրավերը չընդունելուն, Իշխան Սաղաթելյանն ասել է․ «Դավաճանի ու կապիտուլյանտի հետ բանավիճելու որևէ թեմա չունենք»։
Վահե Հակոբյանն, իր հերթին, ընգծել է, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչներն առավել ուժգին են զգում անվտանգության խնդրի լրջությունը։ Նրանք պետք է լինեն ավելի գիտակից և հասկանան, թե որ թիմն է ի վիճակի լուծել նրանց անվտանգության հարցը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.