Գորիսի քաղաքապետ․ Հայաստանը պետք է այնքան սպասի, մինչև Փաշինյանը գնա
Սահմանին իրավիճակն այս պահին նույնն է, որևէ դրական տեղաշարժ չկա. Թշնամին որտեղ առաջ է եկել, էլի նույն տեղերում է գտնվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Գորիսում «Հայաստան» դաշինքի քարոզարշավը ժամանակ News.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով ընդգրկված է «Հայաստան» դաշինքի ցուցակում:
«Հայաստանը պետք է այնքան սպասի, մինչև ընտրություններն ավարտվեն և Նիկոլ Փաշինյանն իր ուսապարկերով գնա: Մինչ այդ, համոզված եմ, որևէ դրական տեղաշարժ չի լինելու, որովհետև կապ ունի, թե ով է այդ հարցով զբաղվի: Դուք տեսե՞լ եք, որ Նիկոլ Փաշինյանը որևէ հարցի դրական լուծում տա: Այդ թիմը միշտ կարծիք է ունեցել, որ Արցախը բեռ է, միայն ահյրենիք չունեցող մարդը կարող է այդպես մտածել: Երկրորդ, Արցախը մեր դարպասն էր, և համոզված եմ, որ առաջիկա հաղթանակից հետո ամեն ինչ կբացահայտվի, թե ինչ պատճառներով այդ 10 հազար քմ-ն մ ենք կորցրեցինք: Վերջնական գնահատական կլինի»,-ասաց քաղաքապետը:
Հարցին, թե իր կարծիքով ում է հակված ընտրել Գորիսի ժողովուրդը, Առուշանյանը պատասխանեց. «Համոզված եմ, որ մեր ժողովուրդը իր վստահության բարձր քվեն կտա «Հայաստան» դաշինքին, որովհետև մեր աշխատանքը այս ընթացքում տեսել են: Բնականաբար, մարդիկ վստահում են մեզ, հետևաբար կունենանք բարձր ցուցանիշներ:
Մարդիկ տեսել են ռոբերտ Քոչարյանի տարիների ռեֆորմները: գործարարներն ասում են՝ ով ինչի տեր դարձել ենք, դարձել ենք Քոչարյանի ժամանակ: Երկիրն ուժեղ էր: Ռոբերտ Քոչարյանի հանդեպ վստահությունը մեծ է: Ես երկրորդ տարբերակ չեմ տեսնում, որ որևէ մեկը կարող է մեր ժողովրդին հանել այս վիճակից»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».