Սոֆյա ՀՈՎՍԵՓՅԱՆ. ԴԱ ԿԼԻՆԻ ՏԱՎՈՒՇԻ 7 ԳՅՈՒՂԵՐԻ ԼՈՒՌ ՀԱՆՁՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, ստիպված եմ այս կարևոր հարցին անդրադառնալ, քանի որ լռությունս կարող է անդառնալի հետևանք թողնել։
Օրեր առաջ տեղեկացա, որ Տավուշի մարզի հրամանատարներից մեկին՝ անփոխարինելի Արտակ Թադևոսյանին, նախարարը ուզում է աշխատանքից ազատել և ոչ թե տեղափոխել, այլ ազատել։
Փորձեցի հենց տավուշեցիներից պարզել լուրի իսկությունը, բայց բոլոր տեղերից ստացա պատասխան, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Երեկ արդեն լուրը հաստատվեց և պարզվում է նախարարը իբր քաղաքական հայացքներ է նկատել և դրանից ելնելով որոշել է ազատել, իսկ ավելի ուշ պարզեցի, որ ծառայողական քննություն է նշանակվել հրամանատարի նկատմամբ։
Թվում է, թե մանրուք է և ոչ մի լուրջ բան չկա այս ամենում, բայց...
Գիշերը մեկ այլ լուր լսեցի, որը հավանական տարբերակ է և եթե նախարարին ու ԳՇ պետին հաջողվեց դա անել, դա կլինի Տավուշի 7 գյուղերի լուռ հանձնման ճանապարհը։
Տեղեկացա, որ նախնական փորձել են Արտակ Թադևոսյանին ազատել, իսկ այնուհետև ողջ հրամ կազմին, այդ թվում նաև Գեորգի Խաչատուրովին և սա նշանակում է, որ այս քայլը ուղղված Արտակ Թադևոսյանին, ոչ թե քաղաքական ինչ֊ որ ներգրավվածություն հարց է կամ հայացքների, այլ պատրվագ է իրենց սև գործն անելու։
Ուստի, կոչ եմ անում ԳՇ պետին և Պաշտպանության նախարարին, հեռու մնալ նաման քայլից, այլապես սա կլինի համահայկական ընդվզման նախապայման։
Արտակ Թադևոսյանը եզակի հրամանատար է և միակ բանը, որ պետք էր անել, դա հրավիրելն էր ՊՆ և շնորհակալություն հայտնել , եթե դա չեք արել, ուրեմն անելիք չունե՛ք և մեր բանակի մարտունակ վերջին պատառից հեռո՛ւ մնացեք։
Այս պահին մեղմ եմ արտահայտվում՝ գիտակցելով հարցի զգայունությունը։ Հարգելի տավուշեցիներ, խնդրում եմ լինեք զգոն և սատար կանգնենք մեր բանակին»,-գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.