Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՆԻԿՈԼԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՑԱՆԿԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ՔԱՐՏ-ԲԼԱՆՇ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱԼԻԵՎԻՆ
Լավրովի հայտարարությանը հայկական կողմից արձագանքի բացակայությունն ընդգծում է այն, որ այս որոշումը չի ենթադրում Նիկոլի մասնակցությունը դրա մշակմանը: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Երկու օր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է լուծվի, բայց դրա համար ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է աշխատի ապահովել, որ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրեն: Մի երկու-երեք տարի հետո, եթե մենք նման կյանք ապահովենք, կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն»: Ուշադրություն դարձրեք, որ այսքան բարձր մակարդակով Արցախի ապագա կարգավիճակի հարցը պատերազմից հետո առաջին անգամ է շոշափվում: Բայց ահա թե ինչն է այստեղ կարևորը՝ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանը որևէ կերպ չեն մեկնաբանել այս հայտարարությունը: Դրանից կարելի է երկու եզրակացություն անել, նախ՝ կան որոշակի պայմանավորվածություններ, որոնցում Նիկոլը, որպես բանակցություններում «գիժ ձևացող», չունի սուբյեկտայնություն, և երկրորդ՝ Լավրովը ցույց է տալիս, որ Արցախի կարգավիճակի համար կա պատուհանի հնարավորություն: Այստեղ կարևոր է հասկանալ, որ թե Լավրովի կողմից այս թեզը բարձրաձայնելու համար ընտրված ժամանակը, և թե հայկական կողմից արձագանքի բացակայությունը ընդգծում են, որ այս որոշումը չի ենթադրում Նիկոլի մասնակցությունը դրա մշակմանը: Սա կանխավճար է Հայաստանի ապագա իշխանությանը:
Մինչդեռ Նիկոլը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի միջոցով, մոտ է Ալիևի հետ վերջնական պայմանավորվածությանը՝ ընտրություններից մի քանի օր առաջ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու մասին: Փաստարկները, որոնք նա բարձրաձայնում է բանակցությունների ընթացքում, հետևյալն են՝ Հայաստանում ցանկացած այլ կառավարություն կստիպի ձեզ հետ կանչել զորքերը միջազգային ճնշման ներքո, իսկ ինձ որպես գործընկեր պահելով՝ դուք կստանաք ընտրություններից հետո նոյեմբերի 9-ի համաձայնագրից դուրս գտնվող ցանկացած փաստաթուղթ ստորագրելու և բոլոր բանավոր պայմանավորվածությունները կատարելու քարտ-բլանշ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 19:43
По данным Hayastan.news, задержан брат «Авшарского Араика», Араика Григоряна.
-
2025-05-29 19:38
Полная остановка производственного процесса на ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» более чем на 10 дней в январе-феврале 2025 года стала препятствием для осуществления хозяйственной деятельности компании из-за незаконных и противоправных действий ряда лиц. В ответ на это ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» требует от своих 8 бывших сотрудников 5 миллиардов, сообщил Hraparak.am руководитель пресс-службы ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» Араик Маргарян.
-
2025-05-29 19:36
В Баку продолжается фейковый судебный процесс над пленным руководством Нагорно-Карабахской Республики.
-
2025-05-29 19:32
Министр обороны Армении Сурен Папикян прокомментировал информацию о стрельбе ВС Азербайджана по селу Хознавар в Сюникской области.