ԱԱԾ պահեստազորի սպաներ․ ՌԴ-ում մեծ է հայ բնակչության նկատմամբ բռնարարքների վտանգը
Ռուսական շուկաները կառավարման տակ վերցրած ու տիրոջ իրավունքով ոլորտում իրենց օրենսդիր հռչակած ադրբեջանցիները, որ հատկապես ակտիվացել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ իրենց «հաղթող» ու միջնորդ դատավոր զգալով ԱՊՀ ողջ տարածքում, մշտապես գործում են, երբ ունեն թվային գերազանցություն և, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, ունակ են խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող բռնարարքների։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահետսազորի սպաների միությունը:
«ՀԻՇԵՆՔ ԲԱՔՎԻ ՈՒ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ԴԵՊՔԵՐԸ
Մայիսի 28-ին Ռուսաստանի ՃԵԱԳՎ-ի տեսուչը Նովոսիբիրսկում ձերբակալության ժամանակ պատահաբար մահացու վիրավորել էր Ռուսաստանի էթնիկ ադրբեջանցի քաղաքացու, ով քրեական շրջանակներում հայտնի էր «Կուրբաշի» մականվամբ, որպես չարանենգ օրինախախտ գտնվում էր ոստիկանության տեղի շրջանային բաժանի հատուկ հաշվառման մեջ։
Նովոսիբիրսկյան դեպքերի հետ կապված՝ ազգայնական հիստերիայի ալիքը համակեց ռուսաստանյան քաղաքները։ Ամենահետաքրքիրն այն է, որ ադրբեջանցիները ռուսների հետ հաշվեհարդար տեսնելու կոչերը համահավասար տարածեցին և հայերի վրա, թեպետ սա տարօրինակ չէ՝ ռուսների պես մենք նրանց համար նույն «անհավատներն» ենք։
Ռուսական շուկաները կառավարման տակ վերցրած ու տիրոջ իրավունքով ոլորտում իրենց օրենսդիր հռչակած ադրբեջանցիները, որ հատկապես ակտիվացել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո՝ իրենց «հաղթող» ու միջնորդ դատավոր զգալով ԱՊՀ ողջ տարածքում, մշտապես գործում են, երբ ունեն թվային գերազանցություն և, գտնվելով թմրանյութերի ազդեցության տակ, ունակ են խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող բռնարարքների։
Օրինակների հետևից պետք չէ շատ հեռու գնալ։ Հիշենք Բաքվի ու Սումգայիթի դեպքերը, որտեղ հայ բնակչությունն էթնիկ պատկանելության հողի վրա զոհ դարձավ բռնությունների, ջարդի ու սպանություների։ Անօրենություններն ու լպիրշություններն անթույլատրելի են։
Ռուսաստանի իրավապահ մարմինները հարկ է, որ զգոն լինեն, կանխարգելեն ազգայնական հողի վրա տեղի ունեցող բացասական զարգացումները, հատկապես որ նման քայլերի դրդող գաղափարախոսական կենտրոնները գտնվում են ու կարգավորվում են Թուրքիայից, միջազգային ահաբեկչական այլ կենտրոններից։
Հաշվի առնելով, որ ՃԵԱԳՎ-ի տեսուչն ազատված է կալանքից, հարկ է կտրուկ կանխարգելել ինքնադատաստանի գործողություններն ու ազգայնական քարտի խաղարկումը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքերով»։
Փաստինֆո
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).