Պատգամավորի թեկնածուին մեղադրանք է առաջադրվել բնամթերքի գործով
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ ձեռք բերված ապացույցների հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը` հավելելով, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) նախատեսված արարքի համար։
Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ընտրողներին բնամթերք է բաժանում նրանց ձայների դիմաց։ Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին տվյալ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարը և նույն գրասենյակի քարտուղարը:
«Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել ընդհանուր իրավասության դատարան»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.