Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆ․ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՐ ԹԻՄԻ ՀԵՏ
Անկլավների թեմայի շուրջ քննարկումները շարունակելու դեպքում ստիպված պետք է որոշ փակագծեր բացվեն, սակայն կան հանգամանքներ, որոնց հրապարակումը անդառնալի վնաս կհասցնի մեր պետության շահերին։
ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Այո, ստեղծված իրադրությունում մենք այլ տարբերակ իսկապես չունեինք, և ես հորդորում էի ստորագրել եռակողմ հայտարարությունը՝ միաժամանակ նշելով,որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Իսկ մյուս մասնակիցների հիմնական մասը կամ լռում էին, կամ զգացմունքային հայտարարություններ անում՝ խուսափելով պատասխանատվությունից (որ հիմա ասեն՝ մենք կապ չունենք)։ Ընդ որում վարչապետը իմ հիմնավորումները չընդունեց և միայն մի քանի ժամից իր քաղաքական թիմի հետ քննարկելուց հետո ստորագրեց»,- իր հայտարարության մեջ նշում է Գասպարյանը։
Նա շեշտում է՝ այլ քննարկման հարց է, թե ինչու մենք հասանք այս վիճակին և ում մեղքով պատերազմը չկանգնեցվեց հոկտեմբերի 19-ին մեզ համար անհամեմատ շահավետ պայմաններով։
«Շատ կուզենայի,որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին՝ նախքան պատերազմը,պատերազմի ժամանակ և հետպատերազմական ժամանակահատվածում (այդ թվում՝ Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը)»,- հավելում է ԳՇ նախկին պետը։
Նա համոզված է, որ մի օր հասարակությունը ստանալու է բոլոր հարցերի պատասխանները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 15:23
По мере того, как режим Ильхама Алиева все глубже погружается в авторитаризм, репрессии против независимых СМИ достигают беспрецедентных масштабов. С ноября 2023 года волна арестов направлена на журналистов, которые отказываются подчиняться цензуре. Организация «Репортеры без границ» (RSF) создала галерею профилей новостных специалистов, которые были произвольно заключены в тюрьму за попытки информировать общественность.
-
2025-05-20 15:20
Представители Совета по защите прав граждан Арцаха 15 мая встретились с членом Национального совета Швейцарии Эрихом Фонтобеллем. Об этом сообщил Совет.
-
2025-05-20 15:18
Армения заключила оборонные контракты с Индией на $1,5 млрд и Францией на $250 млн, говорится в аналитическом материале, опубликованном Российским советом по международным делам.
-
2025-05-20 15:06
Адвокат Арсен Бабаян на своей странице в Facebook рассказал об «абсурдной ситуации», которая, по его мнению, демонстрирует избирательный подход властей к вопросам коррупции и ответственности.