Կոպիրկին․ Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով
Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ռուսական կողմը (ներառյալ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն ու համապատասխան գերատեսչությունները՝ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն) առաջնային ուշադրություն են դարձրել ու շարունակում են դարձնել այդ հարցին:
«Այդ շփումների ու հարցի լուծման գործում շատ մեծ դերակատարություն ունի խաղաղապահ զորակազմն ու անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Իհարկե, գործընթացը մեր ուզածի պես արագ չի ստացվում։ Ի սկզբանե Ռուսաստանի մոտեցումն էր «բոլորը բոլորի դիմաց»։ Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանն այդ բանաձևով», - ասաց դիվանագետը։
Նրա տվյալներով՝ Մուրադովի անմիջական մասնակցությամբ կողմերը 82 մարդու են փոխանակել, որոնցից 66-ը ՀՀ քաղաքացիներ են։ Սակայն աշխատանքն այդ ուղղությամբ չի դադարում։
Այս համատեքստում դիվանագետը նշել է, որ հունիսի 8-ին հայ զինվորական էր մոլորվել ու շնորհիվ Մուրադովի օպերատիվ գործողությունների, որը շփման մեջ էր ադրբեջանական ու հայկական կողմերի հետ, հաջողվել է լուծել խնդիրը:
«Զինծառայողն արդեն հաջորդ օրը վերադարձվել է հայկական կողմին։ Սա կոնկրետ օրինակ է», - եզրափակեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 13:54
Во всем мире нашелся один-единственный смелый и совестливый человек, который совершил то, что должен был сделать каждый, стремящийся делом помочь Рубену Варданяну. Речь не об армянах – им путь в Азербайджан закрыт по определению. Но у Варданяна хватало раньше групп поддержки и помимо Армении, - пишет Телеграм-канал "Товарищ генерал".
-
2025-05-07 12:22
Премьер-министр Индии Нарендра Моди отменил запланированную поездку в Европу. Как передает Armenpress, об этом сообщил индийский англоязычный телеканал 18news.
-
2025-05-07 12:20
Уже четвертый день продолжаются поиски пропавшего в Котайкской области РА двухлетнего Тиграна.
-
2025-05-07 12:18
Крупнейший бюджетный авиаперевозчик в Центральной и Восточной Европе Wizz Air отныне будет базировать свои самолеты в ереванском аэропорту "Звартноц", сообщил на пресс-конференции управляющий директор Wizz Air Роланд Тишнер.