Հանրային հեռուստաընկերությունը զրկում է «Պատիվ ունեմ» դաշինքին օրենքով նախատեսված եթերից
Հարկատուների հաշվին աշխատող Հանրայինը գրաքննություն է ենթարկել «Պատիվ ունեմ» դաշինքի տրամադրած նախընտրական հոլովակները և մերժել է դրանց հեռարձակումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ընտրությունների վերահսկման կոմիտեն»:
«Նման քայլը պետք է որակել որպես ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ ակնհայտ ու անթաքույց խտրականության դրսևորում: Նման կերպ հանրայինը սահմանափակում է քաղաքական ուժի խոսքի իրավունքը:
Ըստ նշված դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի՝ Հանրայինն առաջին տեսահոլովակը մերժել է որպես վիրավորանք, իսկ երկրորդը՝ որպես զրպարտություն: Նման որակումները զարմանալի են ոչ միայն այն առումով, որ Հանրային հեռուստատեսությունն ի՛նքն է իրավական և քաղաքական գնահատականներ տալիս քարոզչական նյութերին, այլև՝ որ իշխանական ուժի պարագայում Հ1-ը հեռարձակում է շատ ավելի կոշտ բառամթերքով, ակնհայտ հայհոյանքներով ու անհիմն մեղադրանքներով տեսանյութեր։
Հակաօրինական քայլից հետո Հանրային հեռուստաընկերությունը փորձում է նախահարձակ լինել՝ հայտարարելով, որ իրենք ենթարկվում են քաղաքական ճնշումների։ Մինչդեռ հենց Հանրային հեռուստաընկերությունն է քաղաքական որոշումներ կայացնում և իրեն իրավունք վերապահում այս կամ այն նախընտրական հոլովակը եթեր չհեռարձակել:
Կարևոր է ընդգծել նաև, որ գործող ընտրական օրենսգրքի շրջանակներում իրականացված 2017թ. և 2018թ. խորհրդարանական ընտրություններում նման որևէ դրսևորում չի գրանցվել։
ՀՌՀ-ից պահանջում ենք համապատասխան քայլերը ձեռնարկել իր վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերության նկատմամբ և ապահովել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական տեսահոլովակների հեռարձակումը»,- ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 18:55
Бывший глава общины Урцадзор Рафик Андреасян арестован на два месяца. Об этом Sputnik Армения сообщили в Антикоррупционном комитете Армении.
-
2025-06-17 18:53
Китай рассматривает Армению в качестве одного из четырех сухопутных маршрутов для эвакуации своих граждан из Ирана. Об этом сообщает диппредставительство КНР в Тегеране.
-
2025-06-17 18:50
В Ереване только что задержали бизнесмена, благотворителя Самвела Карапетяна.
-
2025-06-17 18:46
Совместные армяно-иранские инфраструктурные проекты не пострадают в результате военной эскалации между Ираном и Израилем. Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани, отвечая на вопрос Sputnik Армения.