Последние новости

Ադրբեջանն շանտաժի է դիմում. Զանգեզուրի միջանցքը` Լաչինի միջանցքի դիմաց

Ադրբեջանը ընդհուպ մինչև շանտաժի է դիմում` պահանջելով բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»` Լաչինի միջանցքի դիմաց: Գաղափարը, որպես փորձնական փուչիկ, հնչեցրել է ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովընադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը կապում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Թուրքիան և Ադրբեջանը ամեն կերպ փորձում են ստանալ միջանցքը Հայաստանի Սյունիքի մարզով (Զանգեզուր):

Նամազովը հաստատել է, որ օրերս Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքում ստորագրված հռչակագիրը վերաբերում է ադրբեջանա-թուրքական ռազմական դաշինքի ստեղծմանը: Արդեն հայտարարվել է Աղդամում թուրքական զորամիավորման տեղակայման մասին: Նախորդ պայմանավորվածությունների համաձայն` խոսքը դիտորդական կենտրոնի աշխատանքներին թուրք մասնագետների մասնակցության մասին էր:

Տարօրինակ զուգադիպությամբ` թուրքական զորամիավորման` Աղդամ մտնելուց առաջ հայտարարության նախորդ օրը Երևանը Բաքվին փոխանցեց Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: «Եվ հիմա ադրբեջանական բանակը դաշինք է ստեղծում թուրքական բանակի հետ, որը ՆԱՏՕ-ի երկրորդ ուժեղագույն բանակն է, որն արդեն հաջողությամբ օգտագործել է առաջադեմ տեխնոլոգիաները Սիրիայում և Լիբիայում ռազմական գործողությունների ընթացքում»,- ասում է քաղաքագետը: Իր հերթին, Ադրբեջանը, որն ԱՊՀ-ում ունի երկրորդ ուժեղագույն բանակը, նույնպես մեծ ազդեցություն է ունենում: Այնպես որ երկու երկրների միջև դաշինքի ստեղծումը Շուշայում կնքված հռչակագրի հիմնական կետն է, և նոր դաշինքն իր ռազմական ներուժով դառնում է Եվրասիական մայրցամաքի ամենաէական աշխարհաքաղաքական գործոններից մեկը»,- հայտարարում է Նամազովը:

Խոսելով հռչակագրի` «Զանգեզուրի միջանցքի» բացմանը վերաբերող կետի մասին` Նամազովը պնդում է, որ «2020 թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը երկու տրանսպորտային միջանցք է ներառում` Լաչին և Զանգեզուր, որոնք Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Մեղրիով կապում են մայրցամաքային Ադրբեջանի հետ»:

Բայց կա՛մ Նամազովը գիտի ինչ-որ այլ փաստաթուղթ, կա՛մ դա բացահայտ սուտ ու կեղծիք է: Նամազովի կողմից հիշատակված եռակողմ փաստաթղթում`այդ հայտարարությունը, չնայած Նամազովն այն անվանում է համաձայնագիր է կոչում, «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ հիշատակում չկա: Հակառակը, 9-րդ պարբերությունն ասում է. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը` երկու ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության մարմինների կողմից: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը:

Այսինքն, խոսքը բոլոր կապերի ապաշրջափակման մասին է, այլ ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի հայեցողությամբ: Այն մասին, որ խոսքն ընտրովի «միջանցքների» մասին է, վկայում է նաև այն փաստը, որ երկու թուրքական պետությունների ղեկավարները շեշտում են Հայաստանի «օգուտը» «Զանգեզուրի միջանցքի» բացումից, իբր Հայաստանն այդպիսով մուտքի հնարավորություն կստանա դեպի Ռուսաստան: Մինչդեռ Տավուշով և Ղազախով ավելի կարճ երթուղու առկայության մասին բացարձակ ոչինչ չի ասվում:

Փաստորեն, ադրբեջանա-թուրքական տանդեմը, չսահմանափակվելով հրապարակավ հասանելի փաստաթղթերի կեղծմամբ, բացահայտ շանտաժի է դիմում: Հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում` «միջանցք` միջանցքի դիմաց» շանտաժի նման փորձերն էլ ավելի չարագույժ բնույթ են ստանում, ակնհայտորեն նպատակ ունենալով հրահրել Մոսկվային կտրուկ քայլեր ձեռնարկել, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ