Արման ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ՓԱՍՏԸ ՄՆՈՒՄ Է ԱՆՓՈՓՈԽ՝ ԱՊՐԻԼԻ 6-ՈՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՇՎԱԾ Է 1064
Ինչպես և ակնկալվում էր, Սերժ Սարգսյանի կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ կառավարությանն ուղղված հաշվետվության հրապարակմանը հաջորդեցին հապճեպ կազմված ու դաշտ նետված փնթի կռուտիտները, Facebook-ում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։
«Մասնավորապես, նախ Քննչական Կոմիտեն հրապարակեց մի բառակույտ, որի հիմնական մասը որևէ առնչություն չուներ հարցի հետ, իսկ առնչություն ունեցող վերջին պարբերությունը, ի վերջո պարզ չէ, փորձում է հերքել, թե հաստատել նախագահ Սարգսյանի պնդումը։ Ապա հայտնվեց հիմնադրամի փաստաթուղթը ստորագրած անձը, որը մեզ լուսավորեց, թե անհայտ կորածների թիվը կարող է փոփոխվել, քանի որ մարմիններ են գտնվում և նույնականացվում, գտնվում են ողջերը, և որևէ հակասություն կարծես թե չկա։
Իսկ հիմա ըստ էության։ Երկու կռուտիտներն էլ որակում եմ որպես աղմուկով փաստը ծածկադմփոց անելու փնթի փորձ։
Իսկ փաստը մնում է անփոփոխ՝ ապրիլի 6-ով ստորագրված փաստաթղթում անհայտ կորածների թիվը նշված է 1064։ Ապրիլի 14-ին ԱԺ ամբիոնից կապիտուլյանտը հնչեցնում է 321 թիվը։ Այսինքն, տարրական տրամաբանությունն ու հանրահաշիվը մեզ թելադրում է, որ ապրիլի 6-ից ապրիլի 14 (մոտ մեկ շաբաթ) ընկած ժամանակահատվածում դադարել են անհայտ կորած համարվել և գտնվել/նույնականացվել են 1064-321=743(!) զինծառայող։ Լո՞ւրջ եք ասում, ու նաև պաշտոնական լրահոսից կներկայացնեք դա հավաստող տվյալնե՞րը։ Չէ որ պնդում եք, որ գաղտնի բան չկա, ամեն ինչ թափանցիկ է (գաղտնի պահելով զոհվածների, վիրավորների, գերիների և բազմաթիվ այլ տվյալները)։ Բա մի շաբաթում հայտնի է դարձել 743 մարդու ճակատագիրը, բա ո՞նց եղավ չիմացանք։ Թե՞ հատկացումներ եք արել «անհայտ կորածներ» տողով, որոնք այդպիսիք չեն եղել։ Իսկ գուցե դուք մի բան եք հասկանում «անհայտ կորած» ասելով, իսկ կապիտուլյանտը՝ այլ, ու դա հերթական մեթոդական աճպարարությամբ հանրությանը մոլորեցնելու փո՞րձ է։
Ես հասկանում եմ, որ դուք ունեք կայուն ընկալում, որ երկրում չկա մտածող մարդ ու ինչ կուզեք կխաբեք՝ տարաբնույթ մեթոդաբանական ֆոկուսներով։ Բայց ասել եմ 2018-ի մայիսի 1-ից ձեր ստահակ վիժվածքին ու շարունակում եմ պնդել հիմա՝ քաք եք կերել», - գրել է Արման Սաղաթելյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 14:01
Подготовка боевиков для выполнения теракта в концертном зале «Крокус сити холл» велась с июня 2023 года на территории Турецкой Республики, а также Афганистана. Об этом говорится в документах, с которыми ознакомился ТАСС.
-
2025-07-03 13:59
Один из крупнейших в мире ИТ-акселераторов, американская компания Plug and Play, откроет в Армении представительство. Проект, согласованный с правительством Армении, был одобрен в четверг на заседании кабмина.
-
2025-07-03 13:57
Первое за долгое время заседание Совета по конституционной реформе состоится через две недели. Об этом сообщила министр юстиции Армении Србуи Галян после заседания правительства в четверг.
-
2025-07-03 13:55
4 июля в 18:00 состоится марш в поддержку Самвела Карапетяна. в связи с этим «Мать Армения» призывает принять участие в шествии.