Սերգեյ Սոբյանին. Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրընթաց վատանում է
Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրընթաց վատանում է, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը՝ COVID-19-ի դեմ պայքարի համակարգող խորհրդի նախագահության նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով՝ բառացիորեն մի քանի օրվա ընթացքում նոր հիվանդացածների թիվը օրական 3000-ից հասել է 7000 մարդու: Իսկ, ըստ նախնական տվյալների, որոնք կհրապարակվեն վաղը, այս թիվը կգերազանցի 9000-ը: «Այսպիսի դինամիկան բավական անսպասելի է` կապված այն բանի հետ, որ մոսկվացիների 60%-ից ավելին կամ հիվանդացել են, կամ պատվաստվել են, սա բնակչության մեծ շերտ է, բնակչության իմունիտետ: Այս ֆոնին մենք, իհարկե, ակնկալում էինք ոչ թե աճ, այլ նվազում»,- ընդգծեց պաշտոնյան:
Օպերատիվ շտաբի վերջին տվյալներով՝ մեկ օրում մայրաքաղաքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 6195 նոր դեպք, հոսպիտալացվել է 1854 հիվանդ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-20 12:15
В селе Киранц установлены столбы, рядом с ними стоят пограничники, они вооружены и в масках.
-
2024-05-20 12:12
В Армении пытаются оценить возможные сценарии развития внутриполитической ситуации в Иране на фоне трагической гибели иранского президента Эбрахима Раиси. Иранист Жанна Варданян пишет в своем телеграмм-канале:
-
2024-05-20 11:11
Центральный банк Республики Армения вводит в обращение золотую памятную монету «100-летие со дня рождения Шарля Азнавура».
-
2024-05-20 11:08
Тела погибших при крушении вертолета президента Ирана перевезены в Тебриз, сообщает Иранское общество Красного Полумесяца. В организации заявили о прекращении поисковых работ на месте катастрофы.