Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆ․ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆՎԱՍՏԱՑՎԱԾ ՄԱՍԻ ՄԻՋԵՎ Է
Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հայտարարություն է տարածել առաջիկա խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
«Հայրենակիցնե՛ր:
Անկախ Հայաստանի Հանրապետությունն իր 30-րդ հոբելյանական տարում հայտնվել է ճակատագրական ընտրության առջև. լինե՞լ, թե՞ չլինել հայկական: Շուրջ 9 ամիս հայությունն ապրում է արտակարգ ռեժիմում՝ այդ ընթացքում ունենալով բազմաթիվ հսկայական ցնցումներ՝ աղետալի պատերազմ, հսկայական մարդկային և տարածքային կորուստներ, տասնյակ հազարավոր վտարվածներ սեփական տներից, հարյուրավոր գերիներ և անհետ կորածներ, իրական սպառնալիք կորցնել Արցախը՝ որպես հայկական երկրորդ պետություն, մարդու իրավունքների ու ազատությունների զանգվածային և կոպիտ խախտումներ, կամայական կառավարում իշխանության բոլոր երեք (օրենսդիր, գործադիր և դատական) ճյուղերի նկատմամբ, որոնք պարունակում են սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ հանցագործության տարրեր, բռնության պաշտամունք, ամեն օր խորացող պառակտում ժողովրդի շրջանում, և որպես հետևանք՝ Արցախից ու Հայաստանից թրքացման հետ անհամաձայն մարդկանց արտաքսման իրական սպառնալիք և ազգային պետության կորուստ:
Հունիսի 20-ի ընտրությունները սկզբունքորեն տարբերվում են նախորդ բոլոր ընտրություններից, քանի որ սա ընտրություն է Հայաստանի՝ ինքնիշխան պետություն մնալու կամ թուրք-ադրբեջանական միության նվաստացված մաս դառնալու միջև: Այսօր, ինչպես երբեք, յուրաքանչյուրիս ընտրությունը ճակատագրական բնույթ ունի, և վաղը անմիջականորեն ազդելու է յուրաքանչյուրիս վրա:
Մենք կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ և նախասիրություններ, սակայն ունենք մեկ հայրենիք՝ Հայաստանը: Դիմում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ կոչով, որ անպայման գնաք ընտրություններին և վճռական «ոչ» ասեք գործող իշխանություններին, որոնք խթանում են Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու գործողությունները, «ոչ» ասեք նաև այն ուժերին, որոնք մտադիր են նպաստել երկիրը կործանման տանող իշխանության վերընտրմանը:
Հորդորում եմ ձեզ գիտակցել այս պատմական պահի կարևորությունն ու եզակիությունը: Մտածեք, թե ինչն է վտանգված և թույլ մի տվեք, որ սուտն ու կեղծավորությունը ազդեն ձեր ընտրության վրա: Ձեր ձայնը տվեք նրանց, ում համար առաջնային են հայ ժողովրդի ազգային և պետական շահերը և ովքեր բացառում են ցանկացած համագործակցություն դեռևս գործող կառավարության հետ:
Սա մեր ընտրությունն է, մենք պարտավոր ենք ոչ միայն այն կատարել, այլև պետք է կատարենք արժանապատվորեն, ինչպես վայել է պատմական երկար ուղի անցած ազգի: Միայն այս դեպքում կվերականգնենք մեզանից խլված արժանապատվությունը, մեր իրավունքն ու ապագա սերունդների իրավունքը՝ ապրել իրենց պատմական հայրենիքում, վերականգնել պետականության զգացողությունն ու ապագայի հույսը:
Այն, ինչ տեղի ունեցավ մեր հայրենիքի հետ վերջին երեք տարիների ընթացքում, համոզիչ վկայությունն է այն բանի, թե ներկայիս իշխանությունները, նրանց աջակիցներն ու տերերը ինչ ապագա են նախապատրաստում Հայաստանի և Արցախի համար: Սակայն մենք դեռ հնարավորություն ունենք կանխել ազգային և պետական աղետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 18:19
Экс-посол Армении при Святом Престоле Микаэл Минасян в своем Telegram-канале опубликовал фото и написал:
-
2025-06-09 18:18
Решительно осуждаем антинациональную и антинародную политику Никола Пашиняна против Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном Союзом армян Скандинавии.
-
2025-06-09 18:16
Вчера вечером в отеле «Avenue Arzni» во время вечеринки, организованной главой общины Арзни, прозвучали выстрелы, в результате чего есть раненые и задержанные. Сегодня стало известно, что среди задержанных — глава общины Арзни Феликс Мирзоев, 35-летний Давид Ванян, 34-летний Вираб Вирабян, 32-летний Ашур Ильяев, 53-летний Карлен Симонов, 46-летний Аркадий Моисеев и 39-летний Альберт Саркисов.
-
2025-06-09 18:15
После недельной паузы началась отгрузка армянской продукции через грузинскую территорию в Россию. По словам главы Комитета госдоходов, таможенные процедуры с грузинской стороны снова работают.