Последние новости

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Պատիվ ունեմ» դաշինքը արձանագրում է, որ հատկապես վերջին 48 ժամվա ընթացքում ժամանակավոր իշխանությունները լծվել են առաջատար քաղաքական ուժերի, անվանական՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների և աջակիցների դեմ բռնաճնշումներ իրականացնելու անպատվաբեր գործին: Իրականացվել են ակնհայտ ապօրինի խուզարկություններ և ձերբակալություններ, որոնց մեծ մասը դատական ատյանները արդեն չեղարկել են:

Ժամը 15:45-ի դրությամբ գերացանցապես մարզային ընտրատեղամասերից շարունակում ենք ստանալ բազմաթիվ ահազանգեր` տեղերում պաշտոնատար անձանց կողմից ուղղորդումների ու ճնշումների վերաբերյալ։ Մեր բոլոր թիմակիցներին ու համակիրներին կոչ ենք անում հետևել օրենքի տառին ու շարունակել պատվով կատարել իրենց վստահված աշխատանքը:

Հատկապես ցավով ենք տեղեկանում մեր զինծառայողների՝ շարքայիններից մինչև սպայակազմի նկատմամբ կապիտուլյանտ իշխանությունների կողմից կիրառվող կազմակերպված ճնշման համատարած դեպքերի մասին: Ընտրությունների օրինական ընթացքը խաթարող բոլոր անձինք պետք է չկասկածեն, որ իրենց գործողությունները մանրամասն հետաքննվելու ու պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Հույս ենք հայտնում, որ տարբեր ընտրատեղամասերից ու դիտորդներից ստացվող տեղեկություններն ու փաստերը առ այն, որ «Պատիվ ունեմ» դաշինքի՝ 6-րդ համարի քվեաթերթիկի վրա առկա և օրենքով չնախատեսված հետքերը կամ նշումները պատրվակ չեն դառնա այդ քվեները անվավեր ճանաչելու համար։ Ընտրություններից հետո այդ ամենը նույնպես պետք է դառնա քննության առարկա:

Կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին ոչնչից չվախենալ և այսօր մինչև ժամը 20:00 գնալ ընտրատեղամասեր ու կատարել իրենց ընտրությունը: Այդ ընտրությունից է կախված Հայաստանի ու Արցախի ինքնիշխանությունը, սահմանների անվտանգությունը, մեր ազգային համերաշխության վերականգնումը և ինքնության պահպանումը:

Միջազգային ու տեղական դիտորդական առաքելությունների ուշադրությունն ենք հրավիրում այս հանգամանքների վրա և պատրաստակամ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ВАЗГЕН САГАТЕЛЯН: 6 ЛЕТ НАЗАД В ЭТОТ ДЕНЬ НИКОЛ ПРИЗВАЛ БЛОКИРОВАТЬ СУДЫ
    2025-05-19 15:59

    Шесть лет назад я окончательно понял, что Никол - шизофренник. Ровно шесть лет назад в этот день душевнобольной на посту премьера призвал людей блокировать суды, написал в соцсети Фейсбук общественный деятель и соавтор подкаста «Имнемними» Вазген Сагателян.

  • ПАМЯТИ ГРАНТА ГОРИЗОНА
    2025-05-19 14:31

    17 мая 2025 года на 98-м году жизни ушел в бессмертие один из ярких деятелей армянской литературы и театрального искусства - писатель, сатирик, актер, неутомимый служитель культуры Грант ГОРИЗОН (Казарян). Человек, о котором в свое время великий трагик XX века Ваграм Папазян писал: "…Примите товарища в театр, если не ради меня, то ради театра…". Его жизнь, творческий путь и человеческий облик оставили глубокий след в истории армянской культуры, став источником вдохновения для поколений.

  • АЙВАЗЯН: ТЯЖЕЛЕЙШИЕ ПОСЛЕДСТВИЯ «ВОЗРОЖДЕНИЯ ОСМАНСКОЙ ЦИВИЛИЗАЦИИ» ОЧЕВИДНЫ ВСЕМ
    2025-05-17 09:47

    Доктор политических наук Армен Айвазян на своей странице в Фейсбук коснулся заявления, сделанного главой МИД РФ в ходе одной из встреч 15 мая.  «Сергей Лавров выступил со следующим протурецким, а точнее будет сказать - туркофильским заявлением: «… Если брать наш Евразийский континент, где продолжают существовать великие цивилизации – китайская, индийская. Сейчас возрождается также османская цивилизация. Мы надеемся, что процесс этого возрождения будет гармонизирован с другими субрегиональными тенденциями».

  • EVENTHUB – ПЛАТФОРМА ДЛЯ ПРИОБРЕТЕНИЯ БИЛЕТОВ НА МЕРОПРИЯТИЯ – ТЕПЕРЬ ДОСТУПЕН В ПРИЛОЖЕНИИ MyAmeria
    2025-05-17 08:34

    Платформа Eventhub уже доступна в мобильном приложении Америабанка MyAmeria, благодаря чему процесс приобретения билетов на мероприятия стал еще быстрее, проще и удобнее. Eventhub предлагает оптимизированные решения для выбора мест и организации продажи билетов. Интеграция платформы Eventhub в приложение MyAmeria была реализована в рамках партнерства с «Динно», дочерней компанией Америабанка.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ