Последние новости

ԻՆՔՆԱՈՉՆՉԱՑՄԱՆ ՈՒՂԵԳԻ՞Ծ

Աննկարագրելի ծանր ու ցավալի է կարդալ սոցցանցերի սովորական օգտատերերի և փորձագետների մեկնաբանությունները. տեղացիների և օտարազգիների։ Դառնանում ես, երբ ծաղրում են, թե՝ մի հուսահատվեք, թուրքերեն սովորեք։ Ցավալի է, երբ քեզ անվանում են ինքնասպան ժողովուրդ։ Նվաստացուցիչ է, երբ ադրբեջանական տելեգրամ-ալիքները տեղադրում են վարչապետի պաշտոնակատարի լուսանկարը՝ «Շնորհավոր հաղթանակդ, մեր հերոս։ Դու լավագույնն ես պատմության մեջ» մակագրությամբ

Ի ԴԵՊ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, նկատելով, որ պատմության մեջ եղել են հաղթողի չընտրվելու դեպքեր, բայց չկա մի դեպք, որ ժողովուրդը կրկին ընտրած լինի պարտված դավաճանին, կոչ արեց չդառնալ պատմության մեջ առաջին ժողովուրդը, որը լեգիտիմացնում է իր իսկ պատվազրկումը, հայրենիքի կորուստը, երիտասարդ տղաների շիրիմները: Ապարդյուն…

Քվեարկությանը մասնակցած ընտրողների 53%-ը փաստորեն մերժեց նոր էջ բացելու հնարավորությունը, ինչը պարզապես անբնական է 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո տեղի ունեցած աղետից հետո: Ավելի քան 660 հազար ընտրողներ փաստացի հավանություն տվեցին նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլյանտային հայտարարությանը՝ լեգիտիմացնելով Արցախի տարածքների 75%-ի կորուստը, Արցախի Հանրապետության պետականության կորուստը և հավանություն տալով Հայաստանի Հանրապետության պետականության կորստին, բնական համարեցին ավելի քան 5 հազար երիտասարդների մահը, ավելի քան 10 հազար մարդու ստացած վերքերն ու հաշմանդամությունը, Շուշիի հռչակումը Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, Ղազանչեցոց եկեղեցու ավերումը, Դադիվանքի կորուստը…

Նրանք համաձայն են Ադրբեջանում բախտի քմահաճույքին թողնել մեր գերիներին, բնական են համարում Բաքվի դատարանի դատավճիռը, որը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Վիգեն Էուլչեքջյանին, հանգիստ դիտում են Բաքվում մեր տղաների դեմ ընթացող դատավարության կադրերը... Նորմալ են համարում, երբ վարչապետի պաշտոնակատարը մանրադրամ է դարձնում գերիների հարցն իր ներքաղաքական խաղերի համար, երբ շարժվելով թուրք-ադրբեջանական տանդեմի թելադրանքով՝ համաձայնում է օգտագործել մեր գերիներին քաղաքական սակարկություններում…

Այդ ընտրազանգվածը փաստորեն չի վիրավորվում, երբ իր երկրի ղեկավարին ծաղրում է Ադրբեջանի առաջնորդը, երբ Ալիևը ծանակում է հայ ժողովրդին, ծիծաղում հայոց պետության վրա, սպառնում երկաթե բռունցքով։ Այս խորապատկերին գործող իշխանությանն ընտրած մարդիկ, ստացվում է, համաձայն են, որ Ալիևը կառուցողական է, իսկ վարչապետի պաշտոնակատարը կարող է արժանավայել բանակցել ու հարաբերություններ ձևավորել արտաքին աշխարհի հետ…

Նրանց չի հուզում ո՛չ այն, որ Սյունիքի Գորիս-Կապան մայրուղիով ցանկալի է երթևեկել առանց կանգառների։ Որպեսզի Մ-2 միջպետական ճանապարհի (Երևան-Գորիս-Կապան-Իրանի սահման) գրեթե 4-կիլոմետրանոց հատվածում, որտեղ դեռևս 8 ամիս առաջ Հայաստանի տարածքն էր, իսկ այժմ «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ է փակցված, չընկնես ազերների ճանկը: Ո՛չ այն, որ նման դեպքերում ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տրվում զանգահարել ՀՀ ԱԱԾ հեռախոսահամարներով

Այս ընտրություններով մեր ընտրողները փաստացի լեգիտիմացրեցին և՛ տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքը», և՛ Հայաստանի նոր սահմանները, որոնք անցնելու են այնտեղով, որտեղ ցույց է տալիս ադրբեջանական GPS-ը։ Այս պահին այդ GPS-ն առայժմ ցույց է տալիս Սյունիքի Սև լճի մի մասը, Գեղարքունիքի, Վայոց Ձորի սահմանամերձ հատվածները։ Ուրիշ ի՞նչ է ցույց տալու ադրբեջանական GPS-ը։ Վարդենի՞սը, Սևանա լի՞ճ, գուցե Երևա՞նը։ Դա, ինչպես ասում են, ոնց ճամփան թեքվի։ Իսկ առայժմ հաջորդը Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն է, Ներքին և Վերին Ոսկեպար գյուղերը և էլի մի քանի գյուղեր Տավուշում, որոնց հանձնումն Ադրբեջանին կկտրի Հայաստանը Վրաստանի և Ռուսաստանի հետ կապող միջպետական ճանապարհը, չենք խոսում արդեն այդ տարածքով անցնող գազատարի մասին…

Պարտված պետությունից անցումը պարտված ժողովրդի՝ կլինի անդարձելիության այն կետը, որից հետո պետության կործանումն արդեն պարզապես տեխնիկայի հարց է, զգուշացնում էր քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը։ Հայաստանն ուղեգիծ է վերցրել դեպի ինքնաոչնչացում։ Քանզի եթե վերջին 8 ամիսների ընթացքում վարչապետի պաշտոնակատարն ու ընկերախումբը թեև ասում էին, թե ներկայացնում են ժողովրդին, այդուհանդերձ հստակ գիտակցում էին, որ իրենց իշխանության լեգիտիմությունը զրոյի է ձգտում։ Վարչապետի պաշտոնակատարը, դադար վերցնելով խորհրդարանական թերընդդիմության թեթև ձեռքով, որը համաձայնեց հունիսին ընտրություններ անցկացնելուն՝ առանց վարչապետի պաշտոնից նրա հեռանալու, ամեն ինչ շրջեց իր սցենարով։ Եվ եթե մինչև հիմա վարչապետի պաշտոնակատարը դեռ մտածում էր, թե ինչպես հասարակությանը մատուցի իր քայլերը, որոշումները, ապա հիմա նա ժողովրդից ստացավ, իր արտահայտությամբ՝ «պողպատե մանդատ»։ Լեգիտիմացրեց և ՛այն, ինչն արդեն հասցրել է անել, և՛ այն, ինչ դեռ պիտի անի, եթե, իհարկե, նրան չկասեցնեն

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • «АВТОРИТЕТ» ИЗ-ПОД ПАЛКИ: УК В ПОМОЩЬ
      2023-07-12 10:57

      Несколько депутатов правящей фракции запустили в обращение проект изменений в Регламент НС, которым намерены обязать являться в парламентскую следственную комиссию всех, кого приглашает следственная комиссия НС «на дачу показаний».

    • НЕ ГОВОРИТЕ, ЧТО ВАС НЕ ПРЕДУПРЕЖДАЛИ
      2023-05-12 10:20

      Размещение азербайджанских вооруженных формирований по соседству с селами Гегаркуникского марза Армении, в том числе на суверенной территории Армении, является преступным, это грубо нарушает жизнь и безопасность людей, нарушают нормальную жизнь, написал в соцсетях основатель «Центра права и справедливости Татоян», бывший защитник прав человека РА Арман Татоян. Примечательно, что в своей речи на заседании правительства Пашинян даже не вспомнил об этом: о том, что уже ровно два года как азербайджанские вооруженные силы вторглись на суверенную территорию РА в Гегаркунике и Сюнике и с попустительства армянской власти неплохо себя здесь чувствуют…

    • НАЗНАЧЕНИЯ ВИНОВНЫХ ПРОДОЛЖАТСЯ
      2023-05-03 13:46

      Депкорпус в третий раз продлил срок действия парламентской следственной комиссии по расследованию обстоятельств 44-дневной войны 2020 года – еще на 6 месяцев. Впрочем, депкорпус – сильно сказано, решение было принято одними лишь голосами фракции власти, оппозиция высказалась против, хоть председатель этой комиссии Андраник Кочарян и на сей раз попытался всеми правдами и неправдами завлечь оппозиционеров на работу в следственной комиссии.

    • «КЛАССИКОВ» – НА ПОМОЙКУ!
      2023-03-13 10:49

      Единственный представитель СА в совете  старейшин Еревана в беседе с «Жоховурд» не исключил, что на предстоящие в сентябре очередные столичные выборы «Светлая Армения» пойдет в блоке с «Гражданским договором». Что, согласитесь, звучит отнюдь не сенсационно и даже вполне ожидаемо, учитывая, насколько «классической» политической единицей является СА. Что, собственно, она и демонстрировала все последние пять лет.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ