«Հայաստան» դաշինքն անելու է առավելագույնը՝ Չարչյանին ազատ արձակելու համար
«Հայաստան» դաշինքն իր ընտրական ցուցակի 20-րդ համար, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը գնահատում է որպես բացահայտ քաղաքական հետապնդում, որը կիրառվում է ընտրություններից ամիջապես հետո ձևավորված խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի դեմ։ Նման հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը` անդրադառնալով քիչ առաջ կայացված որոշմանը։
Հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է ՀՔԾ միջնորդությունը «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ։ Չարչյանին 1 ամսով կալանավորելու որոշում է կայացվել։
«Իրենց այս և անցած օրերին գրանցված այլ քայլերով իշխանությունները շատ ուղիղ ցույց տվեցին, որ հավատարիմ են մնում երկիրը ապօրինություններով կառավարելու, իսկ իրականում՝ պետությունը քայքայելու գործելաոճին»,–նշված է հայտարարության մեջ։
«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է անվանի բժիշկ Արմեն Չարչյանի կալանավորումը և անելու է առավելագույնը՝ արդարությունը վերականգնելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 11:45
Лидер инициативы "Камк" Ваагн Чахалян арестован на два месяца, сообщил в соцсетях его сын Рубен Чахалян.
-
2025-07-05 11:43
Секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-07-05 11:41
На фоне обостряющегося конфликта между Москвой и Баку в Азербайджане прошел слет масонов, пишет в своем Telegram-канале иранский журналист Аббас Джума.
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.