Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐԴՅՈ՞Ք ՄԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ԱՐՑԱԽՈՒՄ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
Արցախում արտահերթ ընտրությունների թեման կարելի է ամենատարբեր դիտանկյուններից քննարկել, սակայն դրա հիմքում կա մեկ կարևոր հարցադրում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արդյո՞ք մենք հնարավորություն ունենալու ենք նոր ընտրություններ անցկացնելու և նոր իշխանություն ձևավորելու համար։
Ես Հայաստանում և Արցախում մեծ թվով գործիչների հետ եմ զրուցել՝ հասկանալու, թե արդյո՞ք անհրաժեշտ երաշխիքներ կան, որ գործող նախագահի հեռացումից հետո մենք նոր պրոցեսի հնարավորություն կունենանք։
Որևէ մեկը սրա պատասխանը չունի։
Ես հասկանում եմ Արցախում ապրող մեր հայրենակիցների արդարացի պահանջի ողջ տրամաբանությունը, ովքեր մեզ բաժին հասած պարտության, անհաջողության պատասխանատու համարում են նաև Արցախի գործող նախագահին, սակայն առաջադրվող օրակարգում, պահանջներում, լուծումներում պետք է առավել զգույշ լինենք, որպեսզի մի խնդրի լուծումը մեկ այլ՝ առավել մեծ խնդրի չհանգեցնի։
Արցախի նախագահն էլ իր հերթին պետք է ողջամիտ լուծումներ փնտրի՝ ներսում ստեղծված իրավիճակի հանգուցալուցման համար, որովհետև եթե նույնիսկ ներկայիս ակտիվ գործընթացները մարվեն կամ իրավիճակը հանդարտվի, դա դեռ չի նշանակում, որ մարդկանց մեջ կուտակված պահանջը, զայրույթը, էներգիան սպառվել է։
Ես կարծում եմ, որ ստեղծված պայմաններում, Արցախի քաղաքական դաշտում անհրաժեշտ արմատական վերադասավորումների, փոփոխությունների կարիք կա, սակայն դրա հիմքում պետք է դրվի ոչ թե պաշտոններ նվիրելու, այլ գաղափարական, ծրագրային մոտեցումների հիման վրա փոփոխությունների նոր օրակարգի առաջ քաշումը։
Պատերազմից հետո կար մոդելային քննարկում, ինչը որոշակի խնդիրներ լուծելու էր, սակայն դա տեղի չունեցավ և արդյունքը խորացող նոր ճգնաժամն է, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ Արցախի համար»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.
-
2025-06-17 19:27
Давид Амбарцумян, мэр Масиса, обратился к соотечественникам с предложением в этом году широко и торжественно отпраздновать праздник Кафедрального Собора Святого Эчмиадзина, который Армянская Апостольская Церковь отмечает в воскресенье, 22 июня.