Последние новости

Վահե Հակոբյանը՝ մանդատները վերցնելու մասին

Դեռ որոշում չենք կայացրել, նախևառաջ կդիմենք ՍԴ: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենց դաշինքը որոշել է վերցնել ԱԺ պատգամավորական մանդատները, տեղեկացնում է News.am:

«Ինչպես գիտեք, բազմաթիվ խախտումներ են եղել՝ վարչական ռեսուրսի օգտագործմամբ: Իմ խորին համոզմամբ, իշխող կուսակցությունը արկղների մեջ 30 տոկոսից շատ ձայն չի ունեցել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, ըստ որի «Հայաստան» դաշինքում քոչարյանական թևը որոշել է հրաժարվել մանդատներից, իսկ ՀՅԴ-ականներն ու «Վերածնվող Հայաստանի» ներկայացուցիչները կվերցնեն մանդատները, Վահե Հակոբյանն ասաց. «Մենք մի ուժ ենք, ցանկացած որոշում ընդունում ենք իրար հետ և ցանկացած որոշում լինելու է միասնական: Ձեր նշածին մոտիկ հարցեր անգամ չի քննարկվել, չի էլ կարող քննարկվել»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ