Միհրան Հակոբյանը տուժող է ճանաչվել
ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ պայթեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Միհրան Հակոբյանը և ևս մեկ քաղաքացի, որի ավտոմեքենան ևս վնասվել էր պայթյունից, ճանաչվել են տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ի առավոտյան Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի տակ նռնակ է պայթեցվել։ Միհրան Հակոբյանը նշված դեպքը որակել էր որպես իրեն լռեցնելու փորձ՝ վստահեցնելով, որ դա չի ստացվելու։ Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այն է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով և պատճառել է խոշոր չափի վնաս։ Քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.