ԱՄՆ նախկին դեսպան․ Եթե հակամարտությունն ավարտվել է, ինչ է Ալիևը զինվորական համազգեստ կրում
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կաուսլարիչն (1994-1997) անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, ըստ որի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է, և Հայաստանը պետք է որոշի իր սահմանները Ադրբեջանի հետ։
«Ալիևն ասում է, որ Հայաստանը պետք է որոշի իր սահմանները Ադրբեջանի հետ, քանի որ հակամարտությունն ավարտվել է։ Եթե Հակամարտությունն ավարտվել է, ի՞նչ կարիք կա, որ նախագահ Ալիևը կրի զինվորական համազգեստ»,-գրել է Կաուսլարիչը թվիթերում ու հրապարակել Ալիևի նկարը ռազմական համազգեստով, որով նա ելույթ էր ունեցել։
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Ալիևը հայտարարել էր նաև, որ «պետք է լինեն խաղաղության համաձայնագրի նախապատրաստումներ», հավելելով, որ Հայաստանի զարգացման միայն մեկ ճանապարհ կա` «նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ, հրաժարվել իր տարածքային պահանջներից և ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ բառը, քանի որ Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր չկա, ԼՂ հակամարտության հայեցակարգ չկա»,- տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-26 20:14
Страны ЕАЭС и Индия приняли решение начать консультации по проекту торгового соглашения. Об этом министр по торговле Евразийской экономической комиссии Андрей Слепнев заявил на брифинге в рамках Евразийского экономического форума, проходящего в Минске.
-
2025-06-26 20:11
По приглашению начальника Генерального штаба ВС Турецкой Республики генерала армии Метина Гюрака делегация Азербайджана во главе с первым заместителем министра обороны – начальником Генерального штаба ВС Азербайджана генерал-полковником Керимом Велиевым прибыла с визитом в Турцию.
-
2025-06-26 20:05
Депутат фракции «Армения» Национального собрания Лилит Галстян написала:
-
2025-06-26 20:03
Центральный комитет АРФ Дашнакцутюн Канады осуждает кампанию преследований, развязанную действующим режимом Армении против АРФД в Армении и оппозиционеров.