ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԵՎ VISA ՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ՔԵՇԲԵՔԸ 10 ԱՆԳԱՄ
Արդշինբանկը և Visa միջազգային վճարային համակարգը ևս մեկ ամսով երկարացրել են քարտից քարտ դրամական փոխանցումների ակցիան, ինչպես նաև բարելավել են հաղթողների պայմանները:
Այժմ ակցիայի շրջանակներում առաջին 50 հաճախորդները, ովքեր մեկ ամսվա ընթացքում Արդշինբանկ մոբայլ բանկինգ հավելվածով կամ Արդշինբանկի կայքէջի card2card ծառայության միջոցով առաջին անգամ իրենց Visa քարտից նվազագույնը 10,000 և ավելի դրամ գումար կուղարկեն արտասահմանյան այլ Visa քարտի, կստանան 10,000 դրամ քեշբեք:
Ակցիայի հիմնական պայմանները.
- Ակցիան ուժի մեջ է հունիսի 29-ից մինչև հուլիսի 29-ը ներառյալ
- Ակցիային կարող են մասնակցել միայն Արդշինբանկի Visa քարտապանները:
- Ակցիայի շրջանակներում քեշբեք կարող են ստանալ միայն այն Visa քարտապանները, ովքեր ակցիայի մեկնարկի օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում (28.06.2020-28.06.2021թթ) քարտից քարտ փոխանցումներ չեն կատարել:
- Ակցիայի ընթացքում յուրաքանչյուր քարտապան քեշբեք կարող է ստանալ միայն մեկ անգամ:
- Ակցիայի շրջանակներում վճարման ենթակա քեշբեքը կվճարվի ս.թ. հուլիսի 29-ից հետո, 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
- Քեշբեքի վճարումը կատարվելու է այն քարտի հաշվին, որից կատարվել է դրամական փոխանցումը: Այն դեպքում, եթե նշված հաշվեհամարը քեշբեքի վճարման պահին փակված լինի կամ փոխանցումը կատարված լինի արտարժութային հաշվով, քեշբեքը կփոխանցվի քարտապանի՝ Արդշինբանկում գործող այլ դրամային հաշվեհամարի, իսկ այլ գործող դրամային հաշիվ չունենալու դեպքում քեշբեք չի վճարվի:
Հիշեցնենք, որ Արդշինբանկը 2020թ.-ին Visa միջազգային վճարային համակարգի կողմից ճանաչվել է Հայաստանում Visa քարտերի խոշորագույն թողարկողը։
Արդշինբանկի վճարային քարտերի սպասարկման ենթակառուցվածքը ներառում է Հայաստանի ամբողջ տարածքում գործող 60 մասնաճյուղ, 138 բանկոմատ, 670 առևտրային տերմինալ, ինքնասպասարկման ավելի քան 2000 տերմինալ։
Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ardshinbank.am կամ զանգահարել (+37412) 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 17:08
Самый большой джазовый клуб России и лучший в мире, по оценке портала All About Jazz, — клуб Алексея Козлова — распахнул свои двери для джаз-оркестра «Арцах», чье выступление стало одним из ярких эпизодов программы Московского джазового фестиваля.
-
2025-06-20 09:50
«От бессилия схожу с ума», - сказал мне на днях один из друзей. Но мы отнюдь не бессильны, посему – попробуем трезво порассуждать и понять: что мы можем, что нужно делать, и какие шаги могут быть эффективными», - написал медиа-эксперт Карен Вртанесян.
-
2025-06-19 19:17
Стандартов нет, они всегда были, есть и будут как минимум двойными, и если у Израиля нет никаких доказательств, что Иран создает ядерную бомбу, то у России есть факты, что Украина делает шаги к НАТО, а в 2021 году заключила соглашение с ее экзистенциальным противником, членом НАТО Великобританией о строительстве двух военных баз в Азовском и Черном морях, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян, коснувшись заявления председателя Еврокомиссии фон дер Ляйен о праве Израиля на самооборону. Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-19 10:29
«Не раз говорилось о водоразделе, которым для русской послереволюционной эмиграции стала Великая Отечественная война, - пишет на своей странице в Фейсбук востоковед Виктория АРАКЕЛОВА. - Люди, в общем-то, разные, но объединенные идеей неприятия новой власти, проявили себя в самодостаточной для качественной идентификации мере: одни молились за Россию, другие мечтали, чтобы "фашисты, наконец, уничтожили коммуняк". Думаю, нет смысла пояснять, как глубоко понимали ходы истории первые, и как ограничены и зациклены на собственных биографиях были вторые.