Последние новости

Սի Ձինփին․ Չինաստանը «կջարդի նրանց գլուխը, ովքեր կփորձեն ստրկացնել նրան»

Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը հայտարարել է, որ Չինաստանը «կջարդի նրանց գլուխը, ովքեր կփորձեն սրտկացնել նրան», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին նա հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100-ամյակի առթիվ արարողության ժամանակ:

«Չինաստանի ժողովուրդը կողմ է արդարությանը, նա չի վախենում բռնությունից, մեր ազգն ունի ազգային հպարտության և վստահության ուժեղ զգացմունք: Չինաստանի ժողովուրդը երբեք չի ստորացրել, չի արտաքսել և չի ստրկացրել այլ ազգերի: Դա չի եղել անցյալում, չկա հիմա և երբեք չի լինի: Չինաստանը չի հանդուրժի արտաքին ուժերի ներխուժում և սրտկացում: Իսկ նրանք, ովքեր կփորձեն սրտկացնել նրան, կբախվեն Չինաստանի 1,4 մլրդ բնակչության ամուր պատին, որոնք կջարդեն նրանց գլուխը»,-հայտարարել է նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ