ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒՂԵՂԻ ԲԶԻԿՆԵՐԸ
Չէի կարողանում ազատվել այն մտքից, որ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայաստան» դաշինքի հավաքած ձայների տոկոսները ինչ-որ բան են հիշեցնում…
ՄՏԱԲԵՐԵՑԻ՛։ 2008-Ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։ Սերժ Սարգսյանը հավաքում է մոտ 53%։ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21%։ 2008-ին Սերժ Սարգսյանի հավաքած ձայների և 2021-ին «Քաղաքացիական պայմանագրի» ձայների քանակի տարբերությունը, ինչպեսև Տեր-Պետրոսյան-2008-ի և «Հայաստան»-2021-ի ձայների տարբերությունը մեկ տոկոսըից չի անցնում։ Զուգադիպությո՞ւն։ Ինչպես կասեր ռուսական հեռուստատեսության դասականը՝ չեմ կարծում... Ավելի շուտ՝ գրեթե ոսկերչական աշխատանք։
Նկատված է. Նիկոլ Փաշինյանն ի թիվս այլ բարդույթների տառապում է նաև «Քոչարյանի բարդույթով»։ Փաշինյանին մշտապես հետապնդում է Քոչարյանին ինչ-որ բան ապացուցելու սևեռուն գաղափարը, ապացուցելու, թե ինքն ավելի հաջողակ է։ Ուշքն ու միտքը դա է։ Քոչարյանի հետ, որն իրեն թույլ չտվեց զավթել իշխանությունը 2008-ին, Փաշինյանը հեռակա վեճի մեջ է, մենամարտի. ճիշտ է, Ռոբերտ Սեդրակիչը այդ մասին չի կռահում…
Որոշակի տեսանկյունից դիտարկելիս Փաշինյանի բոլոր ամենամեծ վրիպումները նույնպես կապված են Քոչարյանի, այդ հեռակա մենամարտի հետ։ Փաշինյանի պատվերով սարքած գործն ընդդեմ Քոչարյանի, Խաչատուրովի և այլոց, ինչի ապացույցն են վարչապետի և ուժայինների հեռախոսայզրույցների հրապարակված գաղտնալսումները։ Տխմարագույն տեռորն ընդդեմ Սահմանադրական դատարանի և դատական այլ ատյանների, որպեսզի նրանք չդիմադրեն իր վրեժին…
Ձախողված փորձերը՝ ապացուցելու, թե ինքն ինչ-որ բան հասկանում է ռազմական գործում։ Պատերազմը նվազագույն կորուստներով դադարեցնելուց հրաժարումը, ինչպես առաջարկել էին իրեն, ընդ որում՝ նույնիսկ Վլադիմիր Պուտինը, Շուշիի և Հադրութի նկատմամբ վերահսկողության պահպանումով, նույնպես բացատրվում է Փաշինյանի հիվանդագին բարդույթով։ Թեև ինքը երբեք դա չի խոստովանի, բայց Փաշինյանը չէր կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Քոչարյանը շահել է պատերազմը, իսկ ինքը՝ հանճարեղ Նիկոլ Վովայիչը, պարտվում է։ Ինքը՝ Փաշինյանը, պետք է հաղթի, բա հո Քոչարյանից պակաս չէ... Վովայիչը իր կնոջն էլ Ստեփանակերտ ուղարկեց, որպեսզի ապացուցի, թե մադամ Էրատոն Բելլա Քոչարյանից պակաս չէ։ Եվ եթե Քոչարյանի որդին Արցախում է, ապա Աշոտիկն էլ պետք է այնտեղ լինի…
Փաշինյանի մտաշեղումները մի քանի հազար մարդու կյանք խլեցին։ Ունենք այն, ինչ ունենք, ինչին արժանի ենք. իշխանության պետք է բերել մտավոր ու հոգեպես առողջ մարդկանց…
Վերադառնանք «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայաստան» դաշինքի հավաքած տոկոսներին… Մեծագույն կասկած ունենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հենց այդպիսի տոկոսներն էր երազում տեսնել Փաշինյանը։ Ապացուցելու համար, որ նույնիսկ այդչափ ակնհայտ ձախողումներից հետո, որոնք գրանցվել են իր օրոք, գործող իշխանությունը լիովին վերահսկում է ընտրական գործընթացները, և ինքը միշտ կարող է հավաքել անհրաժեշտ ավելի քան 50 տոկոսը… Եվ հայելային կերպով վերադարձնել Քոչարյանին 2008-ի «պարտքը»։
Գաղտնիք չէ, որ Փաշինյանին ընտրություններում սատարում էին ուժայինները։ Ինչպես տեսնում ենք, սատարեցին հաջողությամբ։ Չարժե զարմանալ, որ Սահմանադրության օրվա կապակցությամբ նրանցից ոմանք հերթական զինվորական կոչումները ստացան։ Հասկանալի է, թե ինչի համար. պատվերը կատարվել է փայլուն կերպով, այլ արժանիքներ նրանք պարզապես չունեն։ Որքան էլ, ի դեպ, Փաշինյանը երևակայի, թե ընդդիմությունն ընտրություններից հետո փողոց դուրս չեկավ դատախազության լավ աշխատանքի շնորհիվ…
Միայն նա կարող էր նման զառանցանք բարբաջել դատախազության աշխատողների հետ հանդիպման ժամանակ։ Իսկ գիտե՞ք, թե ինչու բարբաջեց։ Կրկին իսկ «Քոչարյանի բարդույթի» մղումով։
Ուղղակի սադրում էր՝ երազելով, թե ահա Քոչարյանը մարդկանց դուրս կբերի փողոց, որպեսզի բողոքարկի ընտրությունների արդյունքները։ Թե նրա թիմակիցներից մեկնումեկը Փաշինյան-2008-ի պես կգոռա, որ իր հոգին փառավորվում է, երբ ցուցարարները ոստիկաններից խլում են վահաններն ու մահակները։ Ինչ-որ մեկն էլ Փաշինյան-2008-ի պես հրամաններ կարձակի, թե որտեղ պետք է ցուցարարների լրացուցիչ ուժեր ուղարկել։ Իսկ ինքը՝ Փաշինյան-2021-ը, ցույց կտա բոլորին, և առաջին հերթին Քոչարյանին, թե ինչպես կարելի է կարգավորել իրավիճակը՝ առանց ուժ կիրառելու...
Ավաղ, մեր ուժայինները շարժվում են չափազանց բարդույթավորված մարդու թելադրանքով, իսկ հանրապետությունը դարձել է նրա ուղեղի բզիկների պատանդը։
Քոչարյանը Փաշինյանին հիասթափեցրեց, մարդկանց դուրս չբերեց փողոց, դիմեց Սահմանադրական դատարան։ Հերթական վրիպումը։ Այստեղ նույնպես հետաքրքիր ինտրիգ կա։ Կորոշի՞ արդյոք Փաշինյանը մարտահրավեր նետել Քոչարյանին և գնալ երկրորդ փուլի։ Ասել է թե՝ ես չեմ վախենա նրանից, ինչից վախեցավ իշխանությունը 2008-ին, ես իմ ուժերին վստահ եմ։ Չէ՞ որ միտինգներն ու ճղավոցը իր տարերք են…
Կվախենա. ուժայինները երկրորդ անգամ դժվար թե հանձն առնեն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 09:12
У Михаила Задорнова была такая шуточка: «Понятно, почему тех, кто не любит людей с черным цветом кожи, называют расистами. Понятно, почему людей, которые не любят евреев, называют антисемитами. Но вот, что я не могу понять, так это почему тех, кто не любят русских, называют правозащитниками…».
-
2025-07-26 09:42
Поскольку Никол Пашинян находился на Алтае, где обсуждал проблему разведения в Армении кавказских леопардов, миссию озвучить отказ Еревана от сдачи американцам в аренду дороги через Сюник возложили на депутата от правящей партии Армана Егояна. По словам последнего, в Ереване увидели в этом предложении американцев вызовы суверенитету республики, а потому ответили отказом… Депутат уточнил, что возможные же варианты аутсорсинга, то есть делегирования тех или иных функций, связанных с транзитом через территорию Армении, рассматриваются, но носят пока характер очень общих идей. Что же предшествовало «героическому» отказу Еревана намерениям США? Намерению, которое, наверное, не случайно, первым озвучил посол США в Турции. О том, что конфликт между Арменией и Азербайджаном близок к завершению, поскольку пришли американцы и сказали: «Хватит вам враждовать из-за разных подходов по вопросу будущего транзита через Сюник, мы готовы взять в аренду эту дорогу…».
-
2025-07-24 10:34
Тер-Петросян обратился к Пашиняну с предложением отменить намечаемый последним митинг в Эчмиадзине с требованием отставки католикоса. Более того, Тер-Петросян предлагает Пашиняну освободить политзаключенных, в первую очередь архиепископов Баграта и Микаэла, а также Самвела Карапетяна…
-
2025-07-23 09:16
По ходу проведенного в Шуши медиафорума президент Азербайджана Ильхам Алиев, отвечая на вопросы своих гостей, среди прочего говорил и о том, что ему нужны гарантии того, что нынешние подходы Армении по Арцаху, позиция официального Еревана не изменятся.