Պատվաստման հավաստագրերը չե՞ն ճանաչվում
Լրագրող Մարկ Գրիգորյանն ահազանգել է, որ Հայաստանում «AstraZeneka»–ով պատվաստվելուց հետո փորձել է դրա QR կոդով Նորվեգիա գնալ, սակայն պարզվել է, որ Եվրոպան չի ընդունում այդ կոդը։ Գրիգորյանը Facebook–ի իր էջում այս մասին գրառում է արել` հավելելով, որ դրանից հետո երբ փորձել է հասկանալ, թե որն է պատճառը, պատկան մարմինները մեկը մյուսի մոտ են ուղարկել իրեն։
«Թվում էր` հարցը պետք է շատ պարզ ձևով լուծվի, և ես զանգեցի «Թեժ գիծ»։ Սակայն իմ զանգերին այդպես էլ պատասխանող չեղավ։ Հետո գնացի առողջապահության նախարարություն, որտեղ տվեցին Armed eHealth-ի հեռախոսահամարը, որն էլ տրամադրում է QR կոդերը։ Armed eHealth-ն ինձ ուղղորդեց դեպի առողջապահության նախարարություն»,–գրել է Գրիգորյանը։
Ի պատասխան առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել` ասելով, որ մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից:
«Ներկայում ընթանում է նաև պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը, որի դեպքում ԵՄ երկրները կճանաչեն ՀՀ-ում տրվող պատվաստման սերտիֆիկատները, իսկ մենք` ԵՄ երկրներինը»,–նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։
Միաժամանակ նախարարությունից հավելել են, որ վերոհիշյալ գործընթացով զբաղվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 12:47
В Армении продолжат укрупнение муниципалитетов по логике бывших районов Армянской ССР.
-
2025-06-20 12:46
Группа армянских туристов, застрявшая в Вифлееме на фоне ирано-израильской эскалации, уже в Армении. Об этом Sputnik Армения сообщила турменеджер JERUSALEM TRAVEL Арпине Алоян.
-
2025-06-20 12:42
Сейчас уже можно сказать, что, по крайней мере, две цели израильского нападения на Иран неделю назад не достигнуты. Об этом написал в своем Telegram-канале иранист Вардан Восканян.
-
2025-06-20 12:36
Делегация Армении во главе с премьер-министром Николом Пашиняном отправилась с первым рабочим визитом в Турцию.